«ԵՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԼՔԵՄ ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԻՄ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ»

Արխիվ 16-20

Հայտնի է, որ կորոնավիրուսը իր էական ազդեցությունն է թողել ոչ միայն առողջապահական, այլ նաեւ տնտեսության եւ մասնավորապես` ռեստորանային բիզնեսի վրա: Ի՞նչ իրավիճակ է այսօր ռեստորանային ոլորտում, ինչպես են ոլորտի աշխատակիցները պայքարում, ինչու են ըմբոստացել «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռեստորանային ոլորտի աշխատակից ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

 

Նիկոլը վախենում է ժողովրդի ըմբոստությունից

- Տիկին Սիմոնյան, Դուք նախօրեին կառավարության առջեւ բողոքի ցույց իրականացնողներից մեկն էիք, ով դժգհում էր, որ ռեստորանային ոլորտը կաթվածահար է եղել: Սակայն արտակարգ դրությունը չորրորդ անգամ հետաձգվեց, ինչպե՞ս եք տեսնում այս ոլորտի հետագա գործունեությունը:

- Ես ընդհանրապես որեւէ ակնկալիք այս պետությունից, կառավարությունից չունեմ: Եթե ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում բոլոր ոլորտները աշխատում են, ինչո՞ւ պետք է ռեստորանային ոլորտը հարվածի տակ ընկնի: Թեեւ բոլորիս հայտնի են պատճառները, որովհետեւ Նիկոլը վախենում է ժողովրդի ըմբոստությունից: Բայց մարդիկ մեղկ են, աշխատել են ուզում, հինգ ամիս է` մենք տանը նստած ենք, սա նորմալ չէ: Սակայն, ըստ իս, այս իրավիճակը հավետ է պահվելու, քանի որ Նիկոլը հասկացել է, որ ժողովուրդը ըմբոստացել է, ոտքի է կանգնելու: Եվ ես, այո, կոչ եմ անում բոլորիս՝ մի մարդու նման ոտքի կանգնենք եւ պաշտպանենք մեր երկրի իրավունքները, մեր պետականությունը:

- Կարծում եք, որ արտակարգ դրության երկարաձգումը ընդամենը արհեստական բնո՞ւյթ է կրում:

- Միաշանակ, երկրորդ տարբերակ չկա:

-Անդրադառնանք ռեստորանային ոլորտի խնդիրներին:

- Գիտեք, ես կարծում եմ, որ այսքանից հետո եթե անգամ որոշեն բացել, մարդիկ այնքան  տխուր են, հիասթափված, որ ռեստորան գալու տրամադրություն հաստատ չեն ունենա: Իսկ  ռեստորանային ոլորտի մեծ թվով աշխատողներ այսօր նստած սպասում են, թե ինչ է լինելու: Մեղկ է մեր ազգը, մեղկ են մեր երեխաները: Եթե Նիկոլ Փաշինյանը ինձ լսում է, կարդում է, ես` որպես ՀՀ քաղաքացի, կոչ եմ անում ժողովրդի անունից. «Պարոն Փաշինյան, մի քիչ մտածեք Ձեր երկրի մասին, Դուք ո՞նց եք Ձեր գլուխը դնում բարձին, հանգիստ քնում, երբ հազարավոր երեխաներ հացին կակա են ասում: Դուք պետք է հրաժարական տաք, ես սա ասում եմ որպես սովորական քաղաքացի»:

 

«Ոսկեջրեց նախկին ղեկավարների անունները»

- Տիկին Սիմոնյան, ես գիտեմ, որ Դուք ՀՀ այն քաղաքացիներց եք, ով երկու տարի առաջ հույս ուներ, որ փոփոխություներ են տեղի ունենալու, որ ապրելու եք այլ Հայաստանում: Ի՞նչ պատահեց հիմա:

- Անկեղծ ասած, ի սկզբանե չեմ ընդունել Փաշինյանին, որպես երկրի ղեկավար, բայց հույս ունեցել եմ, որ ինչ-որ բան կփոխվի: Բայց Նիկոլ Փաշինյանը իր պահվածքով, իր հակաքրիստոնեական վերաբերմունքով, մանկապղծության մասին օրենքներ ընդունելով` ոսկեջրեց նախկին ղեկավարների անունները: Իհարկե, խոսքս չի վերաբերում Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ բոլորս շատ լավ գիտենք, որ թալանը սկսվել է հենց իր ղեկավարման տարիներին:

 

«Դուք Ձեր տեղը քարով եք լցնում, պարոն Փաշինյան»

- Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, բայց գիտեք, որ համավարակի պայմաններում` ցույցերը, բողոքի ակցիաները արգելված են: Այս պայմաններում ինչպե՞ս եք տեսնում պայքարի ձեւը:

- Պետք է ըմբոստանալ:

- Չե՞ք վախենում, որ ըմբոստանալու արդյունքում Ձեզ եւս «կպառկեցնեն ասֆալտին»:

- Եթե պետք է Նիկոլ Փաշինյանը հայ ոստիկանին հրաման տա, որ կնոջը պառկացնեն ասֆալտին կամ ծեփեն պատերին, ես ոչինչ չունեմ ասելու: Գիտեք, տատս մի լավ խոսք ուներ. «Դուք Ձեր տեղը քարով եք լցնում, պարոն Փաշինյան»: Լավ մտածեք, ժողովուրդը բորբոքված է: Եթե գոնե մի փոքր մտածում եք, ապահովեք մեզ աշխատանքով: Եթե թույլ կտաք, կցանկանայի բանկերի հարցերին անդրադառնալ: Ես ինքս վարկառու եմ, երբ վարկ եմ վերցրել պետությունից, չգիտեի, որ երկրում ֆորսմաժորային իրավիճակ կստեղծվի: Այսօր պետք է մի քանի ամսով վարկային արձակուրդ տրամադրել  մարդկանց:

- Դե, պարոն Փաշինյանն ասում է, որ դա բանկերի խնդիրն է եւ, որ կառավարությունն անելիք չունի:

- Մեր երկրի վարչապետը պատասխանատու է ամբողջ ազգի համար: Ես բորբոքված եմ նաեւ Աննա Հակոբյանի ասածներից, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի. այդ միտքը ինձ հուներից հանել է:

- Լավ, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

- Կարծում եմ, որ Նիկոլ Փաշիյանը պետք է ներողություն խնդրի ազգից եւ հրաժարական տա: Ես խնդրում եմ, կոչ եմ անում ժողովրդին` ոտքի կանգնեն: Առանց հեղափոխության տեխնոլոգիաների պետք է ոտքի կանգնել: Ես ուզում եմ ապրել ազատ, լավ երկրում, ինչը որ խոստանում էր Նիկոլ Փաշինյանը:

- Լավ, ո՞վ, ըստ Ձեզ պետք է փոխարինի Նիկոլ Փաշինյանին:

- Ես այսօր մեկ հոգի եմ տեսնում` Ռոբերտ Քոչարյանին, նրա ժամանակաշրջանում ապրած Հայաստանը ուրիշ էր, հիմա՝ ուրիշ:

- Բայց նրան մեղադրանք է առաջադրված, եւ այս պահին դատական գործընթաց է ընթանում:

- Ժողովուրդը պետք է պայքարի, որովհետեւ այդ մեղադրանքը անհիմն է: Որովհետեւ բոլորս էլ գիտենք, թե ով է կազմակերպել մարտի 1-ը, եւ ինչի համար են զոհերը եղել: Եվ եթե Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը 0,1 տոկոսով հիմնավորված լիներ, նրան վաղուց էին գնդակահարել: Եթե մեր պայքարը ոչինչ չփոխի, ես այլեւս Հայաստանում չեմ ապրի:

- Կարտագաղթե՞ք:

- Այո, ես իմ հայրենիքը կլքեմ միայն նրա ամար, որ Փաշինյանն է իմ երկրի ղեկավարը: Սա հատուկ դիվերսիա է հայ ժողովրդի հանդեպ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում