Նոր հարվածի վտանգը մեծանալու է անդորրի հաստատումից հետո. Դավիթ Ջամալյան

Արխիվ 16-20

Այսպիսով, տավուշյան մարտերի ժամանակ հայկական ուժերի վերահսկողության տակ իրոք նոր դիրքեր հայտնվե՞լ են: Ինչո՞ւ թշնամին ակտիվացավ ոչ թե Արցախում, ինչպես միշտ, այլ՝ հայ-ադրբեջանական սահմանին, ի՞նչ մեսիջներ է դա պարունակում: Այս բոլոր հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ:

 

- Պարոն Ջամալյան, ինչո՞վ եք պայմանավորում թշնամու դիվերսիոն փորձը հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Ինչ մեսիջ է այն պարունակում:

- Հակված չեմ այն տեսակետին, թե սա ներքին խնդիրներից ադրբեջանական հանրության ուշադրությունը շեղելու նպատակն ունի: Բանն այն է, որ ձախողվելու դեպքում իրենք միաժամանակյա մեծաթիվ կորուստներ կունենան, ինչը միայն թափ կհաղորդի դժգոհության ալիքին: Իսկ բախում հրահրելու հետեւանքով ձախողվելու հավանականությունը, հատկապես 2016-ի ապրիլից հետո, Բաքվում չեն կարող անտեսել: Այս տարիների փորձը հուշում է, որ թշնամին վախենում է միաժամանակյա մեծաթիվ կորուստներ խոստացող ապակայունացնող պոտենցիալից: Կարծում եմ, որ այս ագրեսիան ունի մեզ վրա բանակցային սեղանի շուրջ ճնշում բանեցնելու եւ զիջումների մղելու նպատակ: Այլ հարց է, որ Բաքվում չէին սպասում, որ հայկական կողմի պատասխանը կլինի այսքան կտրուկ` ընդհուպ հենակետի զբաղեցում: Հայոց բանակն իր բարձունքի վրա է: Անկասկած, սա դաս կլինի Բաքվին, կհասկանան, որ ի պատասխան ագրեսիայի, հայկական կողմը կարող է «հեռուն գնալ», եւ անհամաչափ հարված հասցնել` ընդհուպ  հենակետերի զբաղեցում:

- Պարոն Ջամալյան, ոչ պաշտոնապես, բայց խոսվում է, որ հայկական կողմը դիրք է գրավել, ինչը Դուք եւս հիշատակեցիք: Սակայն մեր պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է բացառապես պաշտպանական մարտերի մասին: Ինչպե՞ս է հնարավոր՝ պաշտպանության ժամանակ դիրքի գրավում:

- Ակտիվ պաշտպանության դեպքում` այո: Հայկական կողմն իրեն պետք է իրավունք վերապահի հարվածել այնտեղ, որտեղից վտանգ է բխում մեր խաղաղ բնակչությանը: Եթե ադրբեջանական կողմից մեր ուղղությամբ կրակ է բացվում, ապա գործ ունենք ագրեսիայի դրսեւորման հետ, եւ, ըստ այդմ, տվյալ վտանգի օջախը վերացնելու նպատակով հայկական կողմը պետք է գործի անկաշկանդ, նաեւ անհրաժեշտության դեպքում զբաղեցնելով հակառակորդի հենակետը: Հանդուգն նախաձեռնողականությունը եղել ու լինելու է հակառակորդի հանդեպ վճռորոշ առավելության հասնելու գրավականներից մեկը:

- Ի՞նչ վտանգներ կան արցախա-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ թշնամին գնա հետագա էսկալացիայի` մասշտաբային պատերազմի աստիճան: Նաեւ աչքի առաջ ունենալով ապրիլյանի դեպքերը:

- Չեմ կարծում, թե այս պահին թշնամին կհարվածի որեւէ այլ ուղղությամբ, քանզի ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ ՀՀ եւ Արցախի սահմանը հայոց զինուժը վերահսկում է աչալրջորեն` պատրաստ լինելով ցանկացած պահի հարված հասցնել՝ հակառակորդի ակտիվությանն ի պատասխան: Կարծում եմ, որ առաջիկա օրերին լարվածությունն աստիճանաբար կնվազի: Իսկ ահա, երբ հարաբերական անդորրը վերահաստատվի, ապա սթափվելով ստացած հարվածից՝ հակառակորդը, անշուշտ, կփորձի փոխհատուցել կրած կորուստներն ու հարվածել հայոց պետությունների հետ սահմանի որեւէ հատվածում: Հետեւաբար, նոր հարվածի վտանգը մեծանալու է հարաբերական անդորրի հաստատումից հետո:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում