Ադրբեջանի զինվորականների վրա լուրջ ճնշում է եղել, իրենց պետք է շտապ հաղթանակներ նկարել. Ռազմական փորձագետ. «Իրավունք TV»

Արխիվ 16-20

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում առկա կտրուկ լարվածության, մարտական գործողությունների, հնարավոր զարգացումների, միջազգային արձագանքների շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ: Փորձագետը նախ անդրադարձավ նախօրեին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձին` «Անվախ» կոչվող դիրքի ուղղությամբ` նշելով.
- Ադրբեջանական կողմի` երեկ գիշերվա հերթական դիվերսիոն փորձն Ալիեւի հուսահատ քայլն էր: Նախկինում եղել են օրինակներ, երբ լուրջ հարվածներ ստանալով, հակառակորդը փորձել է անմիջապես վրեժխնդիր լինել, որը, բնականաբար, ձախողվել է ինչպես միշտ, այնպես էլ` երեկ: Ենթադրում եմ, որ զինվորականների վրա լուրջ ճնշում է եղել, իրենց պետք է շտապ հաղթանակներ նկարել: Իրենք փորձեցին վիրտուալ դաշտում հաղթանակ նկարել` կեղծ տեղեկություններ տարածելով հայկական կողմի զոհերի մասին: Ամենայն հավանականությամբ, բնակչությունը նրանց չհավատաց, այժմ Ալիեւի հեղինակության հարցն է` ցանկացած գնով հաղթանակ «նկարելը»:
- Ըստ Ձեզ, Ալիեւն առանց արտաքին ուժերի աջակցության նման սադրանքների կգնա՞ր:
- Կարող էր գնալ, եթե նույն զինվորականները իրեն երաշխավորած լինեին, որ կարող են արդյունք տալ: Ալիեւին հիմա շտապ պետք է հաղթանակ, թեկուզ չնչին, բայցª հաղթանակ: Երկրորդ հանգամանքն այն է, որ Ալիեւը, ըստ էության, փորձեց ստուգել միջազգային հանրության արձագանքը: Այսինքն, ի՞նչ կլինի, եթե իրենք դիմեն լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Իրենք փորձեցին հասկանալ, թե ինչ է փոխվել ՀՀ դիրքերում` 2018 թվականից հետո, ինչ է փոխվել միջազգային ասպարեզում առհասարակ: Եվ ինձ թվում է որոշ եզրակացություններ արեցին, օրինակ ՀԱՊԿ-ի մասով:

Մանրամասները «Իրավունք TV»-ի տեսանյութում

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում