Ներկայիս ընդդիմադիրները մեջքից խփող չեն. Տիգրան Քոչարյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Սահմանում զինվորներն ու սպաները պինդ են, մեր դիրքերը` ամուր: Մինչդեռ օնլայն տիրույթում ադրբեջանցիներին հաջողվեց մի քանի պետական նշանակության «դիրք» գրավել, մասնավորապես` կոտրելով ՀՀ վարչապետի եւ կառավարության երկու պաշտոնական կայքերը: Թե ինչ է այս օրերին կատարվում մեդիադաշտում եւ ընդհանրապես` օնլայն տիրույթում, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ:

- Շատ մեծ տարբերություն կա, թե ինչ կատարվում հիմա, եւ ինչ էր կատարվում 2016-ին` ապրիլյան պատերազմի ժամանակ: Օրինակ` ապրիլյանի ժամանակ, երբ սկսվեցին պատերազմական գործողությունները, ադրբեջանցիները հստակ ունեին թե՛ օֆլայն, ռեալ պատերազմի, թե՛ դրան զուգահեռ տեղեկատվական պատերազմի ճանապարհային քարտեզ: Այսինքն` գիտեին, թե որ ժամին, որ գյուղի վրա են հարձակվելու, եւ ինչ պետք է գրվի ու նետվի համացանց: Ենթադրենք, թե համապատասխան գործողություններից հետո` որ կայքերը պետք է կոտրվեն, եւ ինչ պետք է լինի: Իսկ հիմա մի փոքր «բարդակի» տպավորություն է առաջանում, որովհետեւ տեղային բախման պատճառով կոտրել ՀՀ վարչապետի եւ կառավարական կայքերն ուղղակի անիմաստ է: Արդյունավետության առումով զրոյական արդյունք են ստացել: Որեւէ արդյունք դրանով իրենք ձեռք չեն բերում, բացի նրանից, որ, ուղղակի, Ալիեւը կամ ինչ-որ մի գեներալ իրեն լավ զգա, որ այդպիսի բան են արել: Շատ չեմ ուզում մանրամասնել, որ չսովորեցնենք իրենց, թե ինչ պետք է անել հետագայում, բայց ամենաանիմաստ քայլը, որ կարելի էր անել, իրենք արեցին, քանի որ դեռ գործ ունենք նեղ տեղային կոնֆլիկտի հետ, ոչ պատերազմական գործողության` սա ոչ մինի պատերազմ է, ոչ էլ` հիբրիդային: Եղել է միջդիրքային բախում,  այնուհետեւ` հրթիռակոծություն, ականանետեր են աշխատել: Նույնիսկ զինված ուժերի որոշ մասն ընդհանրապես ներգրավված չէ գործողությունների մեջ: Կեսկատակ ասեմ, որ եթե ֆեյսբուքյան էջը կոտրեին, ավելի մեծ վնաս կտային Փաշինյանին, քան այսպես: Իհարկե, տհաճ է, որ երկրի թիվ մեկ կայքը կոտրվում է: Եթե չեմ սխալվում, Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու ժամանակ էլ կոտրվել է Ալիեւի կայքը, եւ դրանից առաջ էլ եղել են նման դեպքեր:

– Պարոն Քոչարյան, զուգահեռներ տանելով ապրիլյան պատերազմի հետ` ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը հիմա սոցցանցերի հայկական տիրույթում եւ տեղեկատվական կայքերում:

– Ապրիլյան պատերազմի ժամանակ, մի քիչ բարդ էր այն մարդկանց գործը, ովքեր ներգրավված էին տեղեկատվական անվտանգության ապահովման մեջ եւ պատասխանատու էին քարոզչության համար, որովհետեւ ներսում կային ապատեղեկացնող, խարխլող մի խումբ մարդիկ, այսպես կոչված, ընդդիմադիրներ, որոնք պահը չկորցրին եւ որոշեցին խփել իշխանություններին այդ ծանր օրերին: Խոսքը միայն ապրիլյանի 4 օրերի մասին չէ, այլ նաեւ հետագայի, որովհետեւ մոտավորապես` մեկուկես ամիս փոխհրաձգություններ դեռ կար: Այդ ժամանակ բազմաթիվ ստեր տարածվեցին, որոնք հիմա արդեն հերքվել են իրենց իսկ ստեղծած 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կողմից: Դուք հիմա որեւէ տեղ չեք տեսնի նման լուրեր, որ ենթադրենք, Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը բիլիարդ էին խաղում, իրենց եկան զեկուցեցին իրավիճակի մասին, բայց իրենք ասացին` ոչ, մենք մեր վիսկին կխմենք, նոր կզբաղվենք այդ հարցով: Սա այն սուտն է, որը տարածվել էր Յուրի Խաչատուրովի մասին ապրիլյան պատերազմի ժամանակ: Այսօր նաեւ ստեր չի տարածվում այն մասին, թե մեր զինվորները կռվում են բահերով կամ չգիտեմ` սոված են, ստիպված խոտ են ուտում եւ այլն: Երբ այս ստերը չկան, մեծ օգուտ է իշխանություններին տեղեկատվական պատերազմում, որովհետեւ հիմա բոլոր գործիքներն ուղղված են դեպի արտաքին աշխարհ եւ Ադրբեջանի հասարակություն: Այսինքն` ներսում գործ անելու բան հիմնականում չկա: Ներկայիս ընդդիմությունը մեջքից խփող չէ, շատ լավ պատրաստված է տեղեկատվական անվտանգության առումով, իրենց մի մասն աշխատել է պետական կառույցներում, հետո են դարձել ընդդիմություն, որոշները նույնիսկ անցել են «Շանթ 2015» զորավարժանքներով եւ ապրիլյանի տեղեկատվական թոհուբոհով: Չնայած որոշ ՔՊ-ականներ ինչ-որ ամպագոռգոռ, մուննաթախառը հայտարարություններ են անում, թե իշխանությանը մեջքից խփում են, բայց դրան շատ լավ պատասխան եղավ. կոնկրետ 2016-ի ապրիլին հրապարակված իրենց սքրինները տեղադրվեցին եւ մտցվեցին իրենց աչքը, թե ինչ են արել իրենք այն ժամանակ եւ ինչպես են խարխլել պետական անվտանգությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում