Նոր զարգացումները երկար սպասել չեն տա. կլինի «Կոնսեսուս մինուս 1». Մանասերյան

Արխիվ 16-20

Սահմանային իրավիճակի եւ միջազգային արձագանքների շուրջ «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ-քաղաքագետ, փաստաբան, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ:

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԸ ԴՐԵՑԻՆ ՀԱՎԱՍԱՐ ՆԺԱՐԻ ՎՐԱ»

Տիկին Մանասերյան, Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ հիմա իրավիճակը սահմանում լարվեց:

Ես ռազմական փորձագետ չեմ, սակայն կարող եմ ասել այն, որ իրավիճակի լարումը սահմանում տեսանելի էր, քանի որ Իլհամ Ալիեւը ոչ միայն իր լսարանի համար, այլ միջազգային լսարանին հասանելի էր դարձնում այն թեզը, որ բանակցությունները մտել են փակուղի, դիվանագիտական բանակցությունները դադարում են, խոսում էր «պատմական Ադրբեջանի», «Երեան հասնելու» մասին, իսկ հունիսի 6-ին տեղական հեռուստատեսության տված իր հարցազրույցում նա կտրուկ քննադատում էր, «դժգոհում» եւ «մեղադրում» միջազգային միջնորդներին, բանակցողներին, որ նրանք չեն կարողացել Հայաստանին ստիպել զիջումների գնալ` հայտնելով, որ «խաղաղ գործընթացը դարձել է անիմաստ»: Նա այդ հարցազրույցում երկար քննադատեց Հայաստանին` այն անվանելով «ֆաշիստ», «բռնապետություն» եւ «հանցագործների, գողերի եւ կաշառակերների երկիր»: Ցավալին միայն այն էր, որ ներքին խնդիրներով այնքան են «զբաղված», որ պատշաճ կերպով չպատասխանեց հայկական կողմը այս «շանտաժներին», ավելին` արդյունքում զեկույց հրապարակվեց հայերի եւ ադրբեջանցիների «խաղաղ, հանդուրժող կյանքի մասին», այս ամենին հաջորդում են այլ խաղաղասեր կոչեր, բայց կյանքը ցույց է տվել, որ այդ լեզվով ադրբեջանցին չի հասկանում, նրանց հաղթանակը պետք է պարտադրել: Այսօր Ալիեւը խոսում է  Հայաստանում «բարգավաճող կոռուպցիայի» մասին այն դեպքում, որ իր երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ, հիշենք ընդամենը վերջերս անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շենքը, եւ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքով: Մեծ աղմուկ հանեց նաեւ այն, որ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը եւ նրա որդին կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ունեն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Անժխտելի է, որ Ալիեւը մեծ խնդիր ունի երկրի ներսում, վստահության քվեն հասարակությունից ստանալու համար լավագույնը նման սադրիչ գործողություններն էին, որն էլ իրականցվեց: Այնպես որ, սպասելի էր:

Բայց չէ՞ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ էր, որ Ալիեւը կիրթ է եւ կառուցողական:

Ներկայումս Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, եւ ես չեմ ցանկանա որեւէ մեկի հայտարարությունը մեկնաբանել: Պարզապես կարող եմ վստահորեն հայտարարել, որ ո՛չ Ալիեւը եւ ոչ էլ Ադրբեջանի կառավարության կողմից իրականցվող քայլերը երբեք չեն կարող որակվել կիրթ եւ կառուցողական: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցի ժողովրդին, երբեք չպետք է մոռանանք Սումգայիթը, չպետք է մոռանանք, թե ինչպես Թալիշում մի ողջ ընտանիք զոհ դարձավ ադրբեջանցիների դաժանության: Այսօր Բաքվում «Ղարաբաղ» վանկարկող ժողովրդի կողմից սպասելիք գործողություններում միայն կարող ես ագրեսիա տեսնել եւ այսպես շարունակ:

Ինչպե՞ս կգնահատեք միջազգային արձագանքները` սահմանային իրավիճակի վերաբերյալՏպավորություն է, որ կրկին փորձ է արվում հավասարության նշաններ դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ:

Խրիմյան Հայրիկի խոսքերը երբեք չպետք է մոռանանք: Ալիեւը մատնանշածս հարցազրույցում նույն կերպ հարձակվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարած դիվանագիտական մարմնի վրա ու անհասկանալի էր այն, որ վերը նշած երկրները որեւէ կերպ չարձագանքեցին այդ մեղադրանքներին: Իսկ այսօր ականատես եղանք նաեւ նույն կառույցների կողմից արված հայտարարություններին, որոնք ակնհայտորեն երկու երկրները դրեցին հավասար նժարի վրա` այն դեպքում, երբ սադրիչ գործողությունները սկսել էր ադրբեջանական կողմը: Նա նման քննադատությամբ հանդես եկավ նաեւ 2016-ի փետրվար-մարտ ամիսներին, որին հաջորդեց Ապրիլյան պատերազմը` կրկին ադբեջանական սադրիչ գործողություններով:

Մեղմ ասած, տարօրինակ չէ՞, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է կառավարության նիստի ժամանակ արդարացնել ադրբեջանցիների գործողությունները` հետաքրքրվելով ՊՆ նախարարից, թե հնարավոր է նրանք մոլորվել էին կամ եկել իրենց ՈՒԱԶ-ի հետեւից, ինչից էլ, ըստ էության, սկսվեց սահմանային լարվածությունը:

Այս հարցի պատասխանը ՀՀ պաշտպանության նախարարը կառավարության նիստի ժամանակ հստակ տվեց: Կարծում եմ` այդ պատասխանից հետո որեւէ մեկնաբանության կարիք չկա:

Տեւական ժամանակ իշխանական քարոզչամեքենայի «դիրիժորությամբ» Հայաստանում հակառուսական տրամադրություններ էին թեժացնում: Այս դեպքում` ինչո՞ւ իշխանությունը շտապեց դիմել իր կողմից գոնե նախկինում ոչ ընդունելի ՀԱՊԿ-ին:

Որքան էլ գործող իշխանության քաղաքական գիծն ուղղված է այլ ուղղությամբ, չնվազեցնելով նաեւ այլ դաշնակիցների դերակատարումը, միեւնույնն է, Հայաստանի առաջին ստրատեգիական դաշնակիցը տարածաշրջանում մնում է Ռուսաստանը, այլ հարց է, թե այս պահին որքանով էր անհրաժեշտ ՀԱՊԿ-ին դիմելը: Կա մի հստակ սկզբունք. «Դիվանագիտության մեջ չկան հավերժ թշնամիներ կամ բարեկամներ, կան հավերժ շահեր»: Տվյալ պարագայում` ՌԴ-ն, իր հարավային սահմանները պահելով, պահում է Հայաստանի սահմանները: Այստեղ անիմաստ է խոսել ռուսամետ կամ արեւմտամետ շահերի մասին, իհարկե դրանք կան, բայց երկրի շահը պետք է լինի գերակա:

«ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ»

Բառիս բուն իմաստով, ադրբեջանական արկերի տակ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Ս. Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովի դատը: Ի՞նչ կասեք այս մասին:

Ինձ համար այս դատավարությունը քաղաքական է, սակայն սպասենք եւ կտեսնենք, ինչպես ասում են` ժամանակը ցույց կտա: Իհարկե, ցավալի է, որ այսօր Հայաստանի սահմանը պահվում է մի հրամանատարի գլխավորությամբ, որի հայրը նույն օրը կանգնած է դատարանի առաջ, որը տասնյակ անգամներ է ապացուցել իր հայրենասիրությունը, ազգանվիրումն իր երկրին ու ժողովրդին: Եթե ո՛չ Հայաստանում, ապա ՄԻԵԴ-ի կողմից, գանգատ լինելու դեպքում, կարծում եմ` Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Յու. Խաչատուրովի իրավունքների խախտում կարձանագրվի:

Ձեր վերլուծություններից մեկում նշել էիք, որ հաջորդ կառավարությունը ՀՀ-ում կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը: Սա թերեւս հնարավոր է միայն նրա առաջարկած «Կոնսեսուս-1» բանաձեւով: Այսօր այն ուրվագծվո՞ւմ է:

Այո՛, գործող իշխանությունների համար հաճո լինի, թե` ոչ« միեւնույնն է« Հայաստանում հասունանում է սոցիալական ընդվզում, վստահ եղեք` ոչ մի արտակարգ դրության կարգավիճակ չի կարող այն կանխել: Այսօր ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը վստահության մեծ պակաս ունեն, որքան էլ հոխորտան, թե «մեր կողմնակիցներն ավելին են, քան ձերը», այդպես չէ: Արդեն անցել է հեղափոխության էյֆորիան, ըստ ինձ` իշխանափոխության, եւ հասարակությունը հստակ գիտակցում է, որ խաբված է: Այն «ծրագրերը» կամ հայեցակարգերը, որոնք պետք է իրականցվեին կամ որոնցով պետք է ուղղորդվեին, ակնհայտ դարձավ, որ միայն պոպուլիստական լոզունգներ էին: Ժողովուրդն այսօր կանգնած է դատարկ տակառի առաջ, երկու տարի է անցել «սիրո եւ համերաշխության հեղափոխությունից», բայց հասարակությունը չի տեսնում որեւէ ոլորտում առաջընթաց: Ավելին` կայացած ինստիտուտներ են քանդվում: Հասարակությունն իրականում այսօր վախի մթնոլորտի մեջ է, եւ սա չի կարող երկար տեւել: Մենք ժողովրդավար եւ ինքնիշխան պետություն ենք, եւ երբեք չի կարող երկար «գոյատեւել» սեւերի եւ սպիտակների պայքարը: Իհարկե, շատ գործոններ կան, անթիվ կարելի է թվարկել, սակայն այս ամենի արդյունքում ժողովուրդը կփնտրի նոր «լիդեր»: Որքան էլ ասենք խորհրդարանական երկիր ենք, միեւնույնն է, մեզ նման փոքր, հին, առավելեւս ավանդական արժեքներ կրող ազգերը միշտ ղեկավարվելու են լիդերներով եւ միշտ փնտրելու են լիդերներ: Այսօր գործող իշխանությունն իր գործողություններով Ռոբերտ Քոչարյանին դարձրել է ընդդիմության լիդեր: Եթե շարունակվի թշնամանքի եւ ատելության մթնոլորտը, դրա հետ մեկտեղ սոցիալական ծանր վիճակը երկրում պահվի եւ խորանա, ապա անխուսափելի է նոր քաղաքական բեւեռի ձեւավորումը: «Կոնսեսուս մինուսբանաձեւը կյանքի կկոչվի, ավելին` այն արդեն շատ տեսանելի է:

Օրվա իշխանությունը հնարավոր բոլոր խնդիրները կապում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հետ: Հիմա այդ հարցը կարծես լուծել են: Կարո՞ղ ենք ասել, որ այլեւս որեւէ խնդիր չունի իշխանությունը` «դուխով» եւ «հպարտ» քաղաքացիներին տված իր խոստումները կատարելու համար:

Ինչպես Դուք, այնպես էլ ես, գիտենք« որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հետ կապված Հայաստանում որեւէ խնդիր չէր կարող առաջանալ: Ինչպես կարելի է ասել` կար «սահամանադրական ճգնաժամ», երբ ՍԴ-ն իրեն վերապահված գործառույթներն ամբողջ ծավալով իրականացնում էր: Իսկ այսօր նման խնդիր կա. առկա է սահմանադրական ճգնաժամ, քվորում չլինելու պատճառով նիստերը տեղի չեն ունենում, եւ սա ունենում է իր ծանր հետեւանքները: Այսօր ՍԴ-ն հայտնվել է անգործունակ եւ կաթվածահար իրավիճակում, ի վիճակի չէ ամբողջ ծավալով իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված սահմանադրական արդարադատության առաքելությունը: Երկրում այսօր չի իրականցվում սահմանադրական արդարադատություն:

Այս իրավիճակում ինչպիսի լուծում եք տեսնում` թե՛ ներքաղաքական զարգացումների հետ կապված, թե՛ սահմանային:

Կլինի «Կոնսեսուս մինուս 1»: «Դուխով» եւ «հպարտ» քաղաքացիներին տված խոստումները ոչ միայն չեն կատարվել, այլ այն երբեք չեն կատարվի: Նոր զարգացումները երկար սպասել չեն տա: Իսկ Հայաստանի սահմաններն ամուր են` շնորհիվ պրոֆեսիոնալ զինկազմիհայրենասեր զինվորի եւ Հայոց բանակի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում