Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տեղակալի պաշտոնից
Արխիվ 16-20Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոբերտ Բազիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

