Այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու. Իվետա Տոնոյան

Արխիվ 16-20

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ` երեկ ընդունեց իմքայլական պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագծի հետ կապված ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել` մտահոգություն հայտնելով, որ նոր օրենքն ուղղակիորեն կազդի ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների ճակատագրի վրա: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ նշեց, որ ոչ միայն ռուսական հեռուստաալիքների մասով, այլեւ գլոբալ առումով այս օրենքի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց կետեր կան:

- Անկախ նրանից, որ բազմաթիվ լրագրողական կազմակերպություններ, կոմիտեներ, միություններ արձագանքում էին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենսդրական նախաձեռնությունը միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին, որեւէ կերպ նախաձեռնության հեղինակները չանսացին այդ կոչերին: Ընդ որում` ոլորտի խնդիրներով զբաղվող բավականին լուրջ կառույցներ էին այդ մասին խոսում: Ոլորտում կար օրենսդրության կարգավորման անհրաժեշտություն, եւ հանուն արդարության պետք է նշեմ, որ իսկապես մեծածավալ աշխատանք էր տարվել «Իմ քայլի» պատգամավորների եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից: Սակայն տրամաբանությունը չեմ հասկանում, թե ինչու էր պետք կիսատ-պռատության պայմաններում, ափալ-թափալության ռեժիմով նման կարեւորագույն օրենսդրական նախաձեռնությունը, առանց միջազգային փորձաքննության, բերել խորհրդարան եւ առաջին ու երկրորդ ընթերցումներով անցկացնել: Իհարկե, նաեւ հեղինակները նշեցինոր որոշակի հապճեպության խնդիր կա, մասնավորապես` նոր հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետների ավարտի հետ կապված:

Ձեր գնահատմամբ` որո՞նք են օրինագծում տեղ գտած խնդրահարույց կետերը:

Շատ է գերագնահատվում լիազոր մարմնի` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դերակատարումը: Բացի այդ, օրինագծում կոնկրետ իրավակարգավորումներ կան լրատվական թողարկումներում ընդամենը 25 տոկոս եթերաժամ հատկացնել յուրաքանչյուր թեմային: Առիթ ունեցել եմ այս մասին խոսելու, որ անկախ ամեն ինչից, որեւէ դեպքում այս հարցը չի կարող սահմանափակումների ենթարկվել: Օրինակ, այս օրերին ունենք սահմանային իրավիճակի լարվածություն կամ նախորդող օրերին համավարակի հետ կապված թեմաներն ավելի մեծ ծավալով լուսաբանելու անհրաժեշտություն կար, այսինքն` որեւէ դեպքում այս իրավակարգավորումը չի կարող աշխատել: Օրենքում, իհարկե, արտակարգ դրության եւ ռազմական դրության հետ կապված իրավակարգավորում կա, սակայն այս դեպքում` երբ ռազմական դրություն հայտարարված չէ, բայց սահմանին կա լարվածություն, եւ ես ինքս` որպես շարքային հեռուստադիտող, տեսնում եմ, որ լրատվական թողարկումները մեծապես անդրադառնում են այդ թեմաներին, ոչ թե շարքային մամուլի ասուլիսներին կամ, այսպես ասած, խոսող գլուխներին: Եվ, ի վերջո, այս օրինագծում կան խնդիրներմիջպետական հեռուստաընկեությունների մասով: Իհարկե, նախագծի հեղինակները նշել էին, որ դրանք կառավարությունների միջեւ ձեռք բերվող պայմանավորվածությունների հիմքով են տեղի ունենալու, բայց սպասենք օրենքի կիրարկմանը: Կարծում եմ` այդ ժամանակ առաջ են գալու բազմաթիվ խնդիրներ, ինչի մասին խոսելու հնարավորություն կունենան թե՛ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու պատասխանատուները, թե՛ լրագրողական կազմակերպությունները:

Փաստորեն, ռուսական հեռուստաալիքների հետ կապված մտահոգությունն այդպես էլ որեւէ կերպ չի՞ փարատվել:

Այդ խնդիրներն արդեն օրենքի գործունեության մեջ մտնելուց հետո ջրի երես են դուրս գալու, եւ ինչպես ասում են` այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում