Եզրաս սրբազանն ավելացնելու ոչինչ չունի
Արխիվ 16-20Թուրքիայի նախագահի կողմից ստորագրված սրբապիղծ հրամանագրով մզկիթ դարձած Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը տեղի ունեցավ: Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի պահպանման համար, ինչո՞ւ է եկեղեցու դեմ չհայտարարված պատերազմ սկսել ինչպես աշխարհում, այնպես էլ մեր հայրենիքում, որտեղ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման դեմ են հանդես գալիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Իրավունքը» փորձեց պարզել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԵԶՐԱՍ արքեպիսկոպոս ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ: Սակայն թեմի տեղեկատվական համակարգից մեզ փոխանցեցին, որ թեպետ Սրբազանը շնորհակալություն է հայտնում իրեն դիմելու համար, սակայն գտնում է, որ այդ հարցերի շուրջ արդեն Մայր Աթոռը խոսել եւ տեսակետ հայտնել է, Սուրբ Սոֆիայի առնչությամբ եւս նույն կարծիքին է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

