«Ատոմակայանին ճակատագրական վնաս պատճառելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է»
Արխիվ 16-20Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության հավանականության մասին: «Արդի» հետազոտական կենտրոնի պաշտպանական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, ռուսաստանցի ռազմական փորձագետ ԼԵՈՆԻԴ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ գնահատմամբ` Ադրբեջանի ՊՆ պաշտոնական սպառնալիքը պարզապես մարդկային հասկացողությունից դուրս է:
– Մի բան է, երբ նման կերպ են արտահայտվում հիվանդագին մտքեր ունեցող քաղաքագետները, բայց բոլորովին այլ է, երբ այն ներկայացվում է` որպես ռազմական գերատեսչության պաշտոնական դիրքորոշում: Անձամբ Կառավարության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեբիլացումը զարմանալի է, թե մի փոքրիկ պարտությունից իրենց մաշկը փրկելու համար, որքան հույզեր եւ վախեր կարող են առաջացնել: Ինչեւէ, պետք է ասել, որ ատոմակայանին ճակատագրական վնաս պատճառելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

