ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

Արխիվ 16-20

Այժմ առավելապես դասալիքներից բաղկացած քայլասերվածների թիմն առանց չափուսահմանի մեր բանակի սխրանքները վերագրում է իրեն եւ օգտագործում սեփական PR-ի համար: Եվ ահա թրքասիրության եւ պարտվողականության «ռահվիրա» Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հրապարակեց իր 2008 թ. մայիսի 4-ի հայտարարությունը. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույնն է` ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը»: Միայն այդ ծեր բայղուշն էր մեզ պակաս...

 

«ԲԱԶԵ» ՁԵՎԱՑՈՂ ԾՐՏԱՆ «ԱՂԱՎՆԻՆԵՐԸ»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրել է հանրահայտ ճշմարտությունը` բոլոր առողջ հասարակություններում գոյություն ունի ինքնապաշտպանական մի բնազդ` դժվար եւ օրհասական օրերին համախմբվել պետության շուրջ, անգլալեզու քաղաքագիտության մեջ այս երեւույթը հայտնի է որպես rally round the flag էֆեկտ (համախմբում դրոշի շուրջ). «Երբ համավարակը հասավ Հայաստան, եւ իշխանությունները հանցավոր ուշացումով հայտարարեցին արտակարգ դրություն, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, այդ թվում` ՀՀԿ-ն, հանդես եկան համախմբման կոչով եւ ներքաղաքական պայքարի սառեցում արձանագրեցին` տալով այս իշխանություններին հնարավորություն կենտրոնանալու մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վիրուսի դեմ պայքարի վրա»:

Արդյունքը հանրահայտ է` վիրուսի դեմ պայքարը խունտան տապալեց, նաեւ ողջամիտ կասկածներ կան, որ ինչ-որ տեղ նույնիսկ միտումնավոր նպաստում են վարակի տարածմանը, որպեսզի արտակարգ դրությունը մեր կյանքից անպակաս լինի եւ կարողանան կոտրել հանրության դիմադրությունը դիկտատուրային: ՀՀԿ փոխնախագահն արձանագրում է. «Կորոնավիրուսային պատերազմի ժամանակ Նիկոլը ժողովրդին եւ ընդդիմությանը մեջքից խփում էր` այսպիսով ոչնչացնելով հասարակական համերաշխության մթնոլորտի ծիլերը: Հուլիսի 12-ից Տավուշի սահմանագծում մեկնարկած մարտական գործողությունները կրկին համազգային համախմբման առիթ հանդիսացան: Բոլորս, շունչներս պահած, հետեւում ենք մեր փառապանծ բանակի գործողություններին, թշնամու դեմ տեղեկատվական պատերազմ ենք վարում, սգում ենք մեր զինվորականների մահերը... Այդպես էլ պետք է լիներ, քանզի ազգի ինքնապաշտպանական բնազդն աշխատում է` համախմբելով բոլորիս մեր ժողովրդի զավակ Հայոց բանակի շուրջ եւ ի հեճուկս իշխանական քարոզիչների «խաղաղասիրական» ջանքերի: Սակայն իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն, ոչ էլ պետություն: Թողնելով թշանամուն` նրանք կրկին սեւեռվել են ներքին օրակարգի վրա` թիրախավորելով ընդդիմությանը, փորձելով գարշահոտ միավորներ հավաքել մեր բանակի սխրանքներից, ներքին թշանամի գտնել եւ նորից պառակտել ազգին»:

Եթե դիտարկենք տեղեկատվական պատերազմի հարթությունը, ապա կտեսնենք, որ խունտան, թուրքին թողած, «կիբերզորքերին» քսի է տալիս ընդդիմադիր եւ այլախոհ հայերի վրա: Արտաքին թշնամուն հակազդելու ռեսուրս չթողնելն էլ տվեց ամոթալի արդյունք` ի պատասխան ազերի հակերների կողմից կառավարական կայքեր կոտրելու, հայ հակերներն ընդամենը շարքից հանեցին ազերիների հակերական հարթակները, այլ ոչ թե կառավարական ենթակառուցվածքը... Բայց փոխարենը, օգտվելով ռազմական գործողությունների առիթից, ԱԺ-ով անցկացրին օրենք, որի կիրառումը հանգեցնելու է խունտայի հեռուստատեսային մենաշնորհի: Արդյունքում տոտալհեռուստաաղբին այլընտրանք գտնելու համար քաղաքացիները ստիպված ապավինելու են առցանց հեռուստահարթակներին` հարկադրված լինելով կա՛մ բավարարվել համակարգիչների եւ սմարթֆոնների համեստ էկրաններով, կա՛մ գնել համացանցի հետ աշխատող թանկ սմարթ-հեռուսացույցներ: Եվ դա` խորացող աղքատացման պայմաններում...

ՊԱՐԵՏԸ ՆԱԵՎ... ՎԱՐՉԱՊԵ՞Տ Է

Եվ ահա մեր բռնապետիկը, մեկնելով Մինսկ, զարմանալի քայլ է կատարում, ստորագրելով սեփական պաշտոնակատար նշանակելու կարգադրություն. «1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 16-17-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա»:

Հիշեցնենք, որ Նիկոլը վարչապետի պաշտոնակատար չնշանակեց անգամ սեփական` իբր կորոնավիրուսով հիվանդ լինելու ժամանակաշրջանում: Այն ժամանակ նա վախեցավ ժամանակավոր վարչապետական լծակներ տալ ակնհայտորեն սորոսական շրջանակների հանդեպ սեր տածող Տիգրան Ավինյանին, երեւի թե ենթադրելով, որ այդ լծակներն այլեւս հետ չի ստանա: Բայց հիմա, չգիտես ինչու, չվախեցավ, ընդ որում այն պայմաններում, երբ Բաքուն սպառնում է հրթիռակոծել մեր ատոմակայանը, եւ ցանկացած պահի կարող է լայնածավալ պատերազմ բռնկվել: Ի՞նչ է, հիմա չի՞ վախենում, որ 2 օրով վարչապետի աթոռ զիջելով, այն ընդմիշտ կկորցնի: Թե՞ անդրազգային տիկնիկավարներն այնքան են սաստկացրել ճնշումը, որ հիմա Նիկոլն արեց այն քայլը, որը ոչ մի դեպքում չէր ուզում անել ոչ վաղ անցյալում: Իսկ միգուցե «քայլող պարետատուն» Ավինյանին հարվածի տակ է դնում` ստույգ տեղեկացված լինելով այս երկու օրերին սպասվող այնպիսի զարգացումների մասին, որոնց տակից խարիզմայից զուրկ Ավինյանը չի կարողանալու դուրս գալ... Ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է նաեւ, որ սրընթաց զարգացումների բերումով իշխանությանը վերադառնա ռազմիկ խավը, կամ քայլասերվածների ու լեւոնականների բառապաշարով ասած, «ղարաբաղյան կլանը»: Ի տարբերություն այս թուլամորթ դասալիքների, ո՛չ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, ո՛չ էլ փայլուն ուղի անցած մարտական գեներալները չեն վախենում պատասխանատվության բեռից, չեն խուսափում դրանից: Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը պարզորոշ նշում է, թե ինչպիսին է թավշիստների արածի հետեւանքը. «Տապալելով բանակցային գործընթացը (բանակցությունների տապալումը ներկայացվում էր որպես դրական երեւույթ ու «թավշյա» իշխանության գերհանճարեղ քաղաքականության վկայություն) եւ արտաքին քաղաքական կոպիտ սխալներ թույլ տալով` Փաշինյանը ստեղծել է բոլոր նախադրյալները Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու համար: Բանակցային գործընթացի տապալումն Ադրբեջանում ուժեղացրեց «պատերազմի կուսակցության» դիրքերը, որի առաջին արդյունքը եղավ Մամեդյարովի պաշտոնանկությունը: Դա նշանակում է, որ մեծ կռվին կարող է խանգարել միայն հրաշքը կամ էլ Հայաստանի ներքին կյանքում փոփոխությունը»:

Քաղաքագետը շեշտում է, որ «Իրական խաղաղություն Հայաստանին կարող է ապահովել միայն, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունը»: Կարծում ենք, ընթերցողը շատ լավ է հիշում, թե Լեւոն Ակոպիչը ում էր որակել պատերազմի կուսակցություն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում