Հայաստանին ձեռնտու է դիրքորոշումը, որ կոնֆլիկտում գրավել է Ռուսաստանը. ՀՀ դեսպան

Արխիվ 16-20

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտին նախորդել էին Բաքվի մի շարք հայտարարություններ, որոնք երկրի հանրային կարծիքը պատրաստում էին հնարավոր ռազմական կոնֆլիկտին, ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Հատկապես հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը, որը փաստացի նշանակում էր [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման] բանակցային գործընթացից Բաքվի դուրս գալ»,- նշել է նա: Հուլիսի 6-ին տեղական հեռուստաալիքներին Ալիեւն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ փաստացի չեն վարվում: Նա նաեւ քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության պատճառով:

«Ադրբեջանը փաստացի համանախագահներին մեղադրել էր անգործունակության մեջ, հայտարարել այն մասին, որ միջազգային իրավունքը չի գործում եւ իրենց համար միջազգային իրավունքը զենքն է, ուժը, անհրաժեշտ է ապավինել զինված ուժերին»,- ՌԲԿ-ին ասել է Տողանյանը:

«Այն, ինչ մենք վերջին օրերին տեսնում ենք՝ անհապաղ պատերազմ սկսելու պահանջը [հուլիսի 14-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ցույցում] եւ այլն, այս ամենն աջակցվել է պաշտոնական հռետորաբանությամբ: Եվ դրան, իհարկե, նպաստել են հարեւան Թուրքիայի հայտարարությունները»,- նշել է նա:

Տողանյանը նաեւ նշել է, որ Երեւանին ձեռնտու է դիրքորոշումը, որը կոնֆլիկտում գրավում է Ռուսաստանը: «Ռուսաստանը կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է անում, ինչն անչափ կարեւոր է: Եվ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես միջնորդի դերը, որպես երկրի, որը ներդրել եւ ներդնում է իր ավանդը հատկապես հակամարտության քաղաքական կարգավորման առումով»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Բաքվի գործողություններին ՀԱՊԿ երկրների ռազմական արձագանքի մասին խոսք չի գնում. «Մենք արձանագրել եւ մեր գործընկերների, ՀԱՊԿ դաշնակիցների ուշադրությունն ենք հրավիրել պետական սահմանին ագրեսիայի փաստի վրա: Համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Բայց խոսքն այն մասին չէ, որ սկսեն ինչ-որ ռազմական գործողություններ»:

Տողանյանը կարծում է, որ ռելիեֆը, որի պատճառով երկու երկրների սահմանամերձ շրջաններն անընդհատ գնդակոծման սպառնալիքի տակ են, հակամարտության գլխավոր պատճառը չէ: «Տարածքը ոչ մի կապ չունի: Այս տարածաշրջանն ընդհանուր առմամբ բարդ է, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մեր սահմանի ամբողջ ծայրամասի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների հատվածներում»,- պարզաբանեց Տողանյանը: Սակայն, թե ինչու է հակամարտությունը սրվեց այդ տվյալ հատվածում, դիվանագետը դժվարացավ ասել. «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, բազմիցս են փոխհրաձգություններ են տեղի ունեցել:

Սակայն այս դեպքն իր կազմակերպվածությամբ, պատրաստվածությամբ, տեղեկատվական եւ փորձագիտական գրոհներով սովորական չէ: Բայց ինձ դժվար է ասել, թե ինչու է այդտեղ սկսվել կոնֆլիկտը: Միգուցե մեր հարեւանները ցանկացել են փորձարկել մարտունակությունը կամ զգալ միջազգային արձագանքը»:

Սակայն շփման գծում ստատուս քվոն դեռ պահպանվում է. այն չի շարժվել ոչ այս, ոչ այն կողմ, արձանագրեց Տողանյանը: «Հայաստանի զինված ուժերը բացառապես Հայաստանի տարածքում են,- ասաց նա: - Ընդհանուր առմամբ, հենակետերի շեղում, սահմանների փոփոխություն եւ այլն չկա։ Մեր պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շփման գծում բարձրությունը վերահսկողության տակ է առնվել, սակայն այս կամ այն ուղղությամբ գլոբալ փոփոխություններ կամ մարտավարական տեղաշարժեր չեն եղել»: Ռուսաստանում դեսպանի խոսքով՝ ադրբեջանական դրոնները մտնում են Հայաստանի տարածքի խորքերը՝ 15-18 կմ-ով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում