Թալիշները պատրաստվել են 150 հազարանոց ցույց անել. Բաքվի ռեժիմը խուճապի մեջ է
Արխիվ 16-20TolishMedia-ի հաղորդմամբ՝ հուլիսի 15-ին Լենքորանում և ադրբեջանական թուրքերի կողմից օկուպացված Թալիշ-Մուղանական Հանրապետության այլ քաղաքներում թալիշները նախատեսել էին բողոքի ակցիա իրականացնել, որին սպասվում էր, որ կմասնակցեր շուրջ 150 հազար մարդ: Հաղորդագրության համաձայն՝ 1բողոքի ակցիաներ նախատեսված էր Լենքորանում, Ասթարում, Մասալլայում, Յարդիմլիում, Լերիքում, Բիլասուվարում ու Ջալիլաբադում: Հաղորդվում է, որ կեսօրից հետո զինված ոստիկանները և ուժայինները սահմանափակել են Լենքորանի բնակիչների ազատ տեղաշարժը: Ոստիկանության Լենքորանի շրջանային բաժնի ծառայողները ձերբակալել են թալիշ ակտիվիստների խմբի, որոնք հակաիշխանական քարոզչություն են վարելիս եղել սոցիալական ցանցերում: Կայքի հաղորդմամաբ՝ ակցիայի կազմակերպիչները բերման են ենթարկվել ոստիկանություն:

