Մոսկվան Եվրոպային զգուշացնում է ամերիկյան միջուկային հրթիռների տեղակայման հետեւանքների մասին
Արխիվ 16-20
Դեռ մայիսի կեսերին ամերիկացիները սկսեցին Եվրոպական հասարակական կարծիքը նախապատրաստել այն գաղափարին, որ մոտ ժամանակներս ԱՄՆ մարտավարական միջուկային զենքը Գերմանիայից կտեղափոխվի Լեհաստանի տարածք։ Ավելի մոտ է ռուսական սահմաններին։ «Եթե Գերմանիան ցանկանում է նվազեցնել ՆԱՏՕ-ի միջուկային պոտենցիալը եւ թուլացնել դաշինքը, հնարավոր է՝ Լեհաստանը, որը հստակ կատարում է իր պարտավորությունները, կարող է համապատասխան ուժեր եւ միջոցներ տեղակայել իր մոտ»,- այն ժամանակ հայտարարել էր Վարշավայում ԱՄՆ դեսպան Ջորջեթ Մոսբախերը: Գերմանիայում այս հայտարարությունը տպավորություն չգործեց, բայց Վարշավայում, կարծես, ուրախացան իրենց եռանդը ցույց տալու հնարավորությունը: Բացի այդ, լեհերը նույնիսկ պատրաստակամություն հայտնեցին՝ ձեռք բերել 35 F-35A կործանիչներ, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի նաեւ զինել միջուկային մարտալիցքերով:
Ռուսաստանում, ինչպես եւ պետք էր սպասել, Վաշինգտոնի նախաձեռնությանը վերաբերվեցին միանգամայն կոշտ։ Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու դեպքում Եվրամիության երկրների համար հնարավոր հետեւանքների մասին պատմել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։ Ընս նրա, պատասխանը կլինի հայելային եւ անհապաղ.Ռուսաստանը միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ կտեղակայի ԵՄ-ի սահմանին: Գրուշկոն նաեւ հիշեցրել է, որ մասնավորապես Լեհաստանը Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան պետք է հասկանան, որ սեփական քաղաքական որոշումների բոլոր հետեւանքներն իրենք են կրելու․ « Եթե նրանք այդքան ցանկանում են պայքարել ամերիկյան ռազմական ներկայության համար, ապա թող պատրաստ լինեն հետևանքների»։
Փոխնախարարը նաեւ նշում է, որ սպառազինությունների վերահսկման ոլորտում այս պահին լիակատար քաոս է սկսվել ։

