«Հրապարակ». Զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել ավարտել են, այժմ քաղաքական լուծման ժամանակն է. Ա. Զաքարյան
Արխիվ 16-20«Լոկալ բախումները կարո՞ղ են հանգեցնել լայնածավալ գործողությունների՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ «Անկանխատեսելի է։ Այն, որ սահմանի այդ հատվածում լարվածությունը, դիվերսիոն գործողությունները շարունակվելու են, երկրի թիվ 1 պաշտոնյան պետք է հասկանա, նաև հասկանա, որ զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել-ավարտել են, այժմ պետք է քաղաքական լուծում, որովհետև Ադրբեջանն անընդհատ հարձակվելու է այդ դիրքերի վրա»: Ինչո՞ւ։ «Որովհետև կարևոր հանգույց է և թուլացնում է Ադրբեջանի պաշտպանական ու հարձակողական կարողությունները»: Ո՞րն է քաղաքական լուծումը։ «Իշխանությունը պետք է օգտագործի ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերությունների ողջ ռեսուրսը»: Դիմեն ՀԱՊԿ-ի՞ն: «ՀԱՊԿ-ին դիմելու հազար ու մի պրոցեդուրա կա, նկատի ունեմ` քաղաքական լուծման և ոչ ռազմական տարբերակը՝ պետք է ՀԱՊԿ-ից պոկել գնահատական, որ ՈՒԱԶ-ի մոլորվածության խնդիր չէ, այլ` ուղեկալի վրա ադրբեջանական կողմի հարձակման»:
Ինչո՞ւ չի անում դա ՀԱՊԿ-ն։ «Մերոնց լուրջ չի վերաբերվում»: Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ից ի՞նչ պետք է սպասել։ «Պետք է վերականգնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմավորվածությունները ու նաև տիեզերական զոնդաժը` օրբիտայից երկու կողմերի ռազմական շարժը վերահսկելու համար։ Պետք է հասնել նրան, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում հայտնի և ոչ լղոզված հայտարարություններ անի` հատկապես թուրքական գործոնով պայմանավորված, որովհետև մենք ՌԴ-ի հետ ունենք համատեղ պայմանագրեր` օդային տարածքի ու «մնացյալի» հետ կապված։ Ինչ վերաբերում է Իրանին․ քանի որ այս ամենը նաև փորձ է` թույլ չտալու ԵԱՏՄ ընդլայնումը դեպի Իրան, Իրանը, որպես կապող օղակ, պետք է ներգրավել դիվանագիտական գործընթացի մեջ, որպես չերևացող, բայց շատ լուրջ դաշնակցի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

