«Փաստ». Միջազգային հանրությունն ի վերջո պետք է հասկանա, որ առկա է տարածաշրջանի ու աշխարհի համար վտանգ ներկայացնող, ռազմատենչ միավոր` ի դեմս արհեստածին Ադրբեջանի

Արխիվ 16-20

«Փորձագետներն ասում են՝ ադրբեջանական հերթական սադրանքներն ու արկածախնդրությունը անսպասելի չէին. ահաբեկչական ու ռազմատենչ հռետորաբանություն ունեցող երկրից, որտեղ ահռելի ներքին խնդիրներ են կուտակվել, այլ բան սպասել չի կարելի: Սակայն առանձնահատուկ վերաբերմունքի է արժանի այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակը թիրախավորված հարվածել է Հայաստանում ապրող խաղաղ բնակչությանը։ Սա պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Երկու կողմին ուղղված՝ զսպվածության, բանակցությունների սեղան վերադառնալու ստանդարտ կոչերը հասկանալի են ու ոչ անակնկալ: Սակայն ներկայումս գործ ունենք ագրեսոր երկրի հետ, որը թքած ունի իր զինվորների ու իր ժողովրդի կյանքի վրա և պատրաստ է կրակել հակառակորդ երկրի խաղաղ բնակչության վրա:

Այո՛, մարտունակ ու հզոր է հայոց բանակը, այո՛, Հայաստանի ու Արցախի սահմանին ապրող յուրաքանչյուր ոք անսասան է, երբեք չի ընկճվի, մեկ մետր անգամ չի հեռանա իր՝ թեկուզ թշնամու ագրեսիայից վնասված տնից, այո՛, կարճ ժամանակում կվերականգնվի ամեն մի վնասված տուն, ինչպես պաշտոնապես ասվեց՝ կարիք լինի, նորը կկառուցվի, կվերականգնվի ամեն մի վնասված քար ու տանիք: Իսկ պատմության մեջ կմնան իրենց հողը թշնամուց պաշտպանող հայ զինվորի, հայ կամավորի, հայ հողագործի հերոսականությունն ու հակառակորդի նենգությունը, վայրագություններն ու անմարդկային տեսակը:Չեն կարող լինել երկակի ստանդարտներ: Միջազգային հանրությունն ի վերջո պետք է հասկանա, որ առկա է տարածաշրջանի և աշխարհի համար վտանգ ներկայացնող, միջազգային որևէ կոնվենցիա չհարգող, ռազմատենչ միավոր՝ ի դեմս արհեստածին Ադրբեջան պետության և դրա ղեկավարության»,-գրում է թերթը: 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում