Ադրբեջանն իր վերջին հայտարարություններով իր հասարակությանը նախապատրաստում էր հնարավոր ռազմական բախման. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Արխիվ 16-20Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումներին նախորդել է Բաքվի հայտարարությունների շարքը, որով երկրում ձևավորել են հնարավոր ռազմական հակամարտության վերաբերյալ հասարակական կարծիք: Այս մասին РБК-ի հետ զրույցում պատմել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Հատկապես նախագահի՝ հուլիսի 6-ի վերջին հայտարարությունը, որը փաստացի նշանակում էր Բաքվի դուրս գալը բանակցային գործընթացից,- ասել է Տողանյանը:

