Մենք պատերազմ չենք ուզում, լինելու դեպքում մենք պատրաստ ենք. Ազիզ Թամոյան
Արխիվ 16-20Եզդիների ազգային միության նախագահ, «Ջհանգիր աղայի» անվան եզդիական կամավորական ջոկատի հրամանատար ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ եզդիներս, կողմնակից ենք ղարաբաղյան հակամարտության հարցի խաղաղ կարգավորմանը եւ դատապարտում ենք Ադրբեջանի սադրիչ գործողություններն ընդդեմ Հայաստանի խաղաղ բնակչության: Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները եւ ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, ապա եթե՝ ոչ, Հայաստանի եզդիական համայնքը՝ ի դեմս իր ազատամարտիկների, ինչպես նախկինում, այժմ եւս պատրաստ է կանգնել եղբայրակից հայ ժողովրդի կողքին եւ պաշտպանել Հայաստանի պետական սահմանները: Մենք պատերազմ չենք ուզում, լինելու դեպքում մենք պատրաստ ենք։ Կրկին անգամ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին սթափվել եւ վերադառնալ բանակցային սեղան»:

