Ատոմակայանի տարածքում թռչող սարք են նկատել եւ աղմուկ են բարձրացրել
Արխիվ 16-20Օրեր առաջ Տավուշի սահմանագծում ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանցի գեներալ մահացավ: Այսօր ադրբեջանական մամուլը տեղեկացրեց, որ ադրբեջանական հրթիռներն ուղղված են ՀՀ-ի ատոմակայանի վրա: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, ժամեր առաջ, այն տարածքը, որտեղ գտնվում է ատոմակայանը, որտեղ ապրում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, կանգնել է մեքենա, որտեղից դուրս են բերել թռչող սարք, ապարատ, որը օդ բարձրանալով` սկսել է նկարել տարածքը: Եվ միայն քաղաքացիների գոռոցներից հետո` սարքն արագ իջեցրել են եւ շտապ հեռացել են տարածքից:
Արդյո՞ք սա կապ ուներ օրեր առաջ մահացած ադրբեջանցի գեներալի եւ ադրբեջանցիների կողմից վրեժ լուծելու Արցախի հերոս, գեներալ Գրիգորյանից, ինչպես նաեւ, որ թիրախավորվել է ատոմակայանը, որոշ հանգամանքներ ճշտելու հետ կապված, կապնվեցինք Գրիգորյանի պաշտպանի՝ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով տեղեկացրեց հետեւյալը. «Այո, դուք ճիշտ եք, քիչ առաջ ես ինքս տեղեկացել եմ, որ թռչող սարք է հայտնվել եւ փորձել են տարածքը նկարահանել: Հնարավորինս մաքսիմալ տեղեկատվություն կվերցնենք եւ այն մաքսիմալ ձեւով կփոխանցենք ԱԱԾ-ին, որպեսզի տան գնահատական, սկսած նրանից, թե որքանով դա կարող է կապ ունենալ արտաքին ուժերի հետ եւ եթե այդ կապը կբացառվի, ապա պետք է տան իրավական գնահատական մասնավոր տարածք ներխուժելու եւ նկարահանումներ կատարելու հետ կապված: Կատարված գործողությունները դիտում եմ ոչ իրավաչափ, ավելին` տեսնում եմ նաեւ հանցակազմ եւ անօրինականություն թույլ տվողները, անկախ նրանից՝ ներքին, թե արտաքին ուժերն են, պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

