Այս պահի թելադրանքով ոչ մի տոնի տրամադրություն չկա. Հասմիկ Կարապետյան
Արխիվ 16-20Ինչպե՞ս է պատրաստվում տոնել վարդավառը սիրված երգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ iravunk.com-ի հետ զրույցից պարզ դարձավ որ երկրում տիրող պանդեմիան և պատերազմական վիճակը չեն տրամադրում նրան այս տարի նշելու վարդավառը:
-Աշխարհում ստեղծված այս պանդեմիան և մասնավորապես, մեր երկրում` Տավուշի շրջանում, տիրող
պատերազմական վիճակից ելնելով, մենք նույնիսկ չենք խոսել այդ մասին կամ որոշել թե ինչպես պետք է անցկացնենք Վարդավառը: Տղաս դեռ երեք ամսական է, Տաթևս երեք տարեկան է և ջուր շատ է սիրում: Իրեն համար պետք է մի բան մտածենք: Եթե նույնիսկ ոչ մի տեղ հյուր չգնանք` բարեկամների և ծանոթների մոտ, ովքեր սեփական տուն ունեն և հնարավոր կլինի իրականացնել ջրելու պրոցեսը, երեխաների հետ միգուցե մեր բակում անցկացնենք: Տաթևին կիջեցնեմ, որպեսզի բալիկների հետ խաղա, ջրվի: Իսկ ընդհանուր առմամբ այս պահի թելադրանքով ոչ մի տոնի տրամադրություն չկա:
Նունե Զաքարյան

