Ամենաշատ հարսանիքներն լինում էին Բարիկենդանին և Վարդավառին. Գոհար Ստեփանյան
Արխիվ 16-20Հուլիսի 19-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Քրիստոսի պայծառակերպության, Վարդավառի տոնը:
Ինչպե՞ս էին Վարդավառը նշում մեր նախնիները և այն ի՞նչ ծագում ունի պարզեցինք ազգագրագետ/մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ գիտաշխատող`
Գոհար Ստեփանյանի iravunk.com-ի հետ ունեցած զրույցից.
- Վարդավառն ուխտագնացությունների տոն էր. սարերում, բարձունքներում գտնվող սրբավայրերին այցելություն տալն ու մատաղներն այս տոնի կարևոր բաղկացուցիչներն էին, որոնք ուղեկցվում էին ձիարշավներով, ճլորթու խաղերով, գոտեխաղերով և հիմնականում մրցություն ներկայացնող այլ խաղերով։
Շատ ընդունված էին նաև վարդավառյան նշանադրություններն ու հարսանիքները։ Տարվա մեջ ամենաշատ հարսանիքներ լինում էին Բարեկենդանին ու Վարդավառին, և դա պատահական չէ, որովհետև երկուսն էլ մեր ամենաուրախ ու հրապարակային տոներն էին՝ գունեղ կառնավալային գծերով։ Վարդավառյան կառնավալի կիզակետն իհարկե, առ այսօր ջրոցին է՝ հասարակական հարաբերությունները կարգավորող առօրյա նորմերի խախտմամբ, ուրախությամբ և անկաշկանդությամբ։ Այն ավանդաբար կապվել է համաշխարհային ջրհեղեղի և մարդկության երկրորդ ծնունդը խորհրդանշող Նոյան առասպելի հետ։
Նունե Զաքարյան
Շարունակությունը կարդացեք <<Իրավունքի>> թերթի վաղվա համարում:

