«Փաստ». Գաղտնի ինտերվենցիա՞. փորձագետները չեն բացառում նման հնարավորությունը

Արխիվ 16-20

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթին հասած տեղեկությունների, Թուրքիայի հատուկ ծառայությունները վերջին ամիսներին հանձնարարություն են ստացել եւ ծրագիր են իրականացնում Հայաստանի տնտեսական ոլորտ ծածուկ ներխուժման հետ կապված: Խոսքը միջնորդ կազմակերպությունների ներգրավմամբ տնտեսական կախվածություն ձեւավորելու մասին է, ինչի միջոցով այնուհետ հնարավորություն կստեղծվի ներազդելու որոշ համակարգաստեղծ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության վրա: Թուրքերի թիրախում են հանքարդյունաբերության, էներգետիկայի եւ սննդամթերքի արտադրության ոլորտները:

Ըստ փորձագետների, նման դեպքերում սովորաբար գործում են միջնորդավորված, երրորդ երկրների՝ զուգահեռ ոլորտներում գործող եւ զգուշավորություն չներշնչող կազմակերպությունների միջոցով, որոնք կա՛մ հանդես են գալիս գրավիչ պայմաններով` բաժնեմասեր ձեռք բերելու առաջարկներով, կա՛մ էլ կանխավճարային եւ ներդրումային գործարքներ են նախաձեռնում՝ այդպիսով ֆինանսական ազդեցության գործիքներ ձեռք բերելով թիրախ հանդիսացող տնտեսվարողների հանդեպ:

Մեզ հետ զրույցում տնտեսական անվտանգության ոլորտի մի քանի փորձագետներ չբացառեցին նման զարգացումների հնարավորությունը, «մանավանդ, որ ներկա փուլում Հայաստանում ստեղծված տնտեսական իրողություններում մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնելով կամ խոստանալով՝ հնարավոր է ներխուժել բավականին խոշոր մասնավոր կառույցների կառավարման գործընթաց»:

Ըստ մեր զրուցակիցներից մեկի, նման ռիսկեր առկա են ցանկացած երկրում. «Երբ տնտեսական ճգնաժամ է, «քյաշի» դեֆիցիտ է, իսկ կառավարությունը անփորձ է, լիարժեք չի տիրապետում իրավիճակին, որեւէ հնչեղ անվանումով օտարերկրյա ընկերություն կարող է անխափան գնել որեւէ խոշոր տնտեսվարողի բաժնետոմսեր, իսկ ավելի ուշ կարող է պարզվել, որ այդ բաժնետոմսերի իրական շահառուներն են թուրք-ադրբեջանական շրջանակները: 

Դա շատ պարզ իրագործվող միջամտության բանաձեւերից է, քողարկված տնտեսական ինտերվենցիա է»,- ամփոփեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ներդրումային ոլորտում այս հանգամանքը պետք է ուշադրության արժանանա պատկան մարմինների կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում