Աղանդավորները փորձում են մատաղը շահարկել ցույց տալով, որ եկեղեցին սխալ ուղու վրա է.Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան
Արխիվ 16-20Հուլիսի 19-ին հայ առաքելական եկեղեցին նշելու է Քրիստոսի պայծառակերպության, Վարդավառի տոնը: Ճի՞շտ է արդյոք այդ օրերին մատաղի արարողությունը, հարցը ճշտեցինք Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի iravunk.com-ի հետ ունեցած զրույցից.
-Վարդավառը շատ հաճախ մենք վերածում ենք խրախճանքի, գառ ենք մորթում: Մեր եկեղեցին մատաղն ընդունո՞ւմ է:
-Ցանկացած եկեղեցական տոն ունի իր նաև ժողովրդական նշելու կերպը: Դա կլինի Զատիկը, Հարությունը, Պայծառակերպությունը, թե Աստվածածնի տոնը: Խաչվերաց տոնին ընդունված է ուլ կամ գառ իջեցնել թոնդիրը: Այս ամենը ժողովրդական ավանդույթներ են, բայց ցանկացած պարագայում ամեն մի ավանդույթ չպետք է անցնի իր սահմանները: Այսինքն`չվերածվի հարբեցողության ու գինարբուքի: Ինչ վերաբերվում է մատաղին, այո, մատաղը միշտ էլ ընկալելի, ընդունելի և հորդորելի մեր եկեղեցու կողմից: Աղանդավորները փորձում են մատաղը շահարկել ցույց տալով, որ եկեղեցին սխալ ուղու վրա է: Բնականաբար, դա այդպես չէ: Բոլոր աղանդավորները փորձում են ասել, որ մատաղը զոհ է զոհաբերություն է և նաև զուգահեռում են, որ Քրիստոս ինքը դարձավ վերջին զոհը մարդկանց համար: Այո՛, համաձայն եմ, Քրիստոսը դարձավ վերջին զոհը մեր մեղքերի համար, և այլևս Աստծո հավատացողին պետք չէ զոհաբերություն: Այլ պետք է անկեղծ զղջում, խոստովանություն: Ներումն Աստծուց իրեն շնորհվում է եկեղեցում` սուրբ հաղորդության միջոցով: Իսկ մատաղը, որպես այդպիսին մնաց, որպես կերակուր աղքատների:
Նունե Զաքարյան
Հ.Գ Զրույցի շարունակությունը կարդացեք <<Իրավունք>> թերթի առաջիկա համարներում և դիտեք< <Իրավունք>> TV-ի եթերում շուտով։

