Ամենազորն ԱՄՆ-ն օգնություն է խնդրում ռուսներից
Արխիվ 16-20Հայտարարությունը, որով հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդամենը մեկ-երկու տարի, ասենք նաեւ ամիսներ առաջ ֆատաստիկայի ժանրից կլիներ։ Այսպես, ըստ պետքարտուղարի, Վաշինգտոնը հայտարարել է Աֆղանստանում իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի աջակցության անհրաժեշտության մասին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն․ «Մենք պարզ հասկացրել ենք ռուսներին, որ մեզ անհրաժեշտ է նաեւ նրանց աջակցությունը այդ ջանքերում (Աֆղանստանում կարգավորման) ... Մենք պարզ հասկացրել ենք, որ պետք է աշխատենք միասին, որպեսզի լինի ինքնիշխան, անկախ եւ խաղաղ Աֆղանստան․․․»:
Այստեղ խնդիրն Աֆղանստանը չէ, դա առանձն հարց է։ Հայտարարության բուն իմաստն այն է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ իրենց համար ՌԴ-ն օգնությունն անհրա-եշտություն է կոնկրետ միջազգային խնդիր լուծելու համար։ Այն նույն ԱՄՆ-ն, որն իրեն համարում էր նման միջազգային հարցերի միակ լուծողը՝ «ցանկանում եմ այսպես լինի» սկզբունքով։ Այն ԱՄՆ-ն, որոնք նման լուծումների, ավելի ճիշտ՝ իր որոշումների մասին լավագույն դեպքում բարեհաճում էր սեփական դաշնակիցներին տեղեկացնել։ Իսկ ահա մյուսներին, այդ թվում՝ ՌԴ-ին անգամ տեղեկացնելու կարիք չէր տեսնում։ Ու հիմա, սկսում է նախ «հասկացնել», ապա պետքարտուղարի մակարդակով բաց տեսքով առաջարկել, համոզել, թե այ, ձեր շահը եւս պահանջում է այս հարցը լուծել։ Երեւի դրանից հետո կանցնեն նաեւ խնդրելու, թե ինչ կլինի, այ Մոսկվա, օգնիր․․․
Այս ամենը մեկ պարզ բան է հուշում՝ ինչ կարգի խորքային փոփոխության է ենթարկվել աշխարհի կառավարման մեխանիզմը։ Այն, ինչ շատերը, այդ թվում, մեր հայաստանյան արեւմտամոլներն ու սորոսածիններն այդպես էլ չեն կարողանում հասկանալ։

