Արդեն դասալիքներն են խոսում հող գրավելուց
Արխիվ 16-20Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի տարածքում օտարերկրյա գազամուղերի եւ նավթամուղերի անվտանգությունը, առաջխաղացման դեպքում՝ դրանք վերցնի իր անմիջական պաշտպանության տակ: Նման «հերոսական նախաձեռնությամբ» Facebook-ի իր էջում հանդես է եկեն ԱԺ պատգամավոր, համատեղության կարգով՝ դասալքության համար կիսատ պատժված Արման Բաբաջանյանը։ Տեղին է ասել՝ այ դասալիք, ժամանակին գոնե բանակում ծառայեիր, որ հիմնա կոպեկանոց պատկերոցում ունենայիր՝ որն է առաջխաղացումը, դա ինչպես են անում, ինչ ուժերի գնով, եթե այս սահմաններից մի քիչ էլ առաջ գնաս, ինչքանով կերկարի ճակատը, ինչով ես պահելու եւ այլն։ Վերջապես, գնա ծառայության ու ինչքան քեֆդ տալիս է, առաջ շարժվի։ Թե չէ ամեն մեկն էլ շարքային զիվորի արյան ու հերոսության հաշվին կարող է հող գրավող խաղալ, ինչպես դու ներկայիս դասալիք չինովնիկությունը։

