ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՌԵՏՐՈ (ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ԾԱՂԿԵՓՆՋՈՎ ԱԶԵՐԻՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ծաղիկներս ո՜ւմ նվիրեմ, թառամում են ախ առանց քեզ...
ՍՈՍ ԱՐՄԵՆԻԱ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանում կորոնավիրուսի այնպիսի համաճարակ է, որ հարեւան երկրներից նույնիսկ Ղարաբաղն է սահմանը փակել Հայաստանի առաջ:
ԹՈՂԵՔ ԱՇԽԱՏԵՆ (ԺՈՂՈՎՐԴԻ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔԸ` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Կլինի՞ մարդ ու կնիկ մի երկու օր սուս մնաք, թողեք բանակը աշխատի, նոր սկսեք էշ-էշ խոսալը:
ԱՆՆԱՆ ԼԵՈՊՈԼԴ ԿԱՏՎԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՁԵՌՔԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ребята давайте жить дружно!
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀՅԴ-Ի ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐԻ ՆՎԱԶՄԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԹՎԻ ԲԱՐՁԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կորոնավիրուսից մահն իմացյալ անմահություն է:
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ (ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՏԱՐԲԵՐ ՔԱՅԼԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կարող ա՞ Նիկոլը Էրդողանի «Սոֆյայի տաճարի» նմանությամբ Մայր Աթոռի կարգավիճակն էլ փոխի:
ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ (ԱԼԻԵՎԻ ՏՐՏՈՒՆՋԸ` ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՈՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔ ԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Էս ինչ զուլում աշխարհ ա, հերը Ղարաբաղը տարավ, տղեն` Ղարադաշը:
ԿԱՍԿՈ ԿԱՄ ՖՈՒԼ ՍԵՐՎԻՍ
Եթե մինչեւ հիմա պարտադիր էր մասկա, հիմա կպարտադրեն կասկա:
ԸՏԵՂԻՑ ԷԼ ՔՅԱՐ ՈՒՆԻ
Ըստ մետաղի ջարդոնի ընդուման կետերի` Նիկոլը պահանջել է Տավուշի սահմանախախտ գնդակոծված Վիլիսը տան իրեն, որ տանի մետալալոմ հանձնի:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՈՏԱՆԱՎՈՐ
Թռի վերեւ,
իջի ցած,
Նիկոլը մնա
զարմացած:

