Անկախ նրանից, ուզում ենք, թե` ոչ, ՍԴ նախագահ շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը. Վահե Գրիգորյան

Արխիվ 16-20

 «Իրավունք TV»-ի տաղավարում իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ զրուցել ենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին:

- Պարոն Գրիգորյան, գուցե տարօրինակ հնչի հարցը, բայց ո՞վ է հիմա Սահմանադրական դատարանի նախագահը:

ՍԴ նախագահը շարունակում է մնալ, եթե չեմ սխալվում, արձակուրդի մեջ գտնվող Հրայր Թովմասյանը: Սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետոամեն դեպքում, պետք էր կատարել որոշակի փոփոխություններ Սահմանադրական դատարանի մասին օրենքում, ինչը ընդունեց թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը: Եվ ի ապացուցումն դրա` մենք տեսանք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքում նույնպես կատարվեցին փոփոխություններ: Բայց քանի դեռ այդ փոփոխություններն ուժի մեջ չեն մտել, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ Սահմանադրական դատարանի նախագահ:

Այս դեպքում` ո՞վ է այն մարդը, ով հիմա նստած է ՍԴ նախագահի աթոռին: Նկատի ունեմ` Աշոտ Խաչատրյանին, որին նույնիսկ իշխանությունը չէր կողմնորոշվում ինչպես ներկայացնի` որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար, ժամանակավոր փոխարինող, թե այլ կերպ:

Եթե չեմ սխալվում, պարոն Խաչատրյանը հայտնել էր, որ ինքը չի հանդիսանում ՍԴ նախագահի պաշտոնակատար: Քանի որ ՍԴ նախագահը եւ փոխնախագահը գտնվում են արձակուրդում, հետեւաբար Աշոտ Խաչատրյանն այդ հիմքով կարող է հանդիսանալ ՍԴ նախագահի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես կատարող: Բայց մենք խոսում ենք ոչ թե ժամանակավորապես լիազորությունների կատարումից, այլ թե ով է ՍԴ նախագահը: Հետեւաբար, քանի դեռ ՍԴ նախագահն ու փոխնախագահն արձակուրդում են, եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխությունները չեն մտել ուժի մեջ, անկախ այն հանգամանքից, մենք ուզում ենք, թե` ոչ կամ ինչպես են ուզում մնացածը, ՍԴ նախագահը շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը:

Վերջերս ականատես եղանք, որ ՍԴ երեք դատավորի թույլ չտվեցին մտնել Սահմանադրական դատարանի շենք: Իսկ նրանք շարունակո՞ւմ են հանդիսանալ ՍԴ դատավորներ, թե` ոչ:

Ակնհայտ է, որ քանի դեռ Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարված փոփոխությունները չեն մտել ուժի մեջ, այդ անձինք շարունակում են մնալ ՍԴ դատավորներ: Ուստի` նրանց մուտքը խոչընդոտելը դեպի իրենց աշխատավայր` Սահմանադրական դատարան, հակաիրավական եւ հակաօրինական է: Ես ակնկալում եմ, որ համապատասխան մարմինները նրանց մուտքը խոչընդոտողներին կենթարկեն պատասխանատվության, քանի որ ոստիկանությունը չէ այն մարմինը, որը պետք է որոշի` արդյոք իրավական ակտը մտել է ուժի մեջ, թե` ոչ: Քանի դեռ օրենքը շարունակում է մնալ չստորագրված, այն չի մտել ուժի մեջ եւ ենթակա չէ կատարման:

Օրենքն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ 21-օրյա ժամկետում ՀՀ նախագահը ստորագրի այն: Բայց նա կարծես ակնարկել է, որ չի ստորագրելու: Ի՞նչ է լինելու հիմա:

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ՀՀ նախագահը ստորագրում է օրենքներն այն ստանալուց հետո 21-օրյա ժամկետում: ՀՀ նախագահը կարող է ստորագրել օրենքները կամ դրանք վիճարկել Սահմանադրական դատարանում: Սակայն, նույն 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե նախագահը 21 օրում չի կատարում տվյալ հոդվածով սահմանված պարտականությունները, այսինքն` վերոնշյալ ժամկետում չի ստորագրում իրեն ուղարկված օրենքները եւ չի վիճարկում դրանք ՍԴ-ում, ապա 21-օրյա ժամկետն ավարտվելուց հետո` նոր միայն ՀՀ Ազգային ժողովի նախագահը ստանում է լեգիտիմ լիազորություն 5-օրյա ժամկետում ստորագրելու այդ օրենքները: Հետեւաբար, Արմեն Սարգսյանի կողմից որեւէ ուղերձով կամ անգամ իրավական ակտով ակնարկելը կամ հայտնելը, որ վերջինս չի ստորագրելու օրենքները, չի նշանակում, որ 21-օրյա ժամկետն ավարտվում է: Սահմանադրությունը հստակ սահմանել է 21-օրյա ժամկետ, այն պետք է պահպանվի, որից հետո` միայն ԱԺ նախագահը կարող է ստորագրել տվյալ օրենքում կատարված փոփոխությունների մասին օրենքը:

Փաստորեն, կարո՞ղ ենք ասել, որ գործող օրենքներով եւ Սահմանադրությամբ` ՀՀ  նախագահն իրապես «եղանակ փոխող» չէ: Կստորագրի, թե` ոչ, որեւէ մեկին չի հուզում, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ ինքը պատրաստ է «մեծ հաճույքով» ստորագրել:

Եթե խոսքը տվյալ իրավահարաբերությունների մասին է, ապա նախագահն օգտվել է իր լիազորություններից: Չպետք է մոռանալ, որ ՀՀ նախագահը Սահմանադրության պահպանման երաշխավորն է, վերջինիս լիազորությունների մեջ է մտնում 21-օրյա ժամկետում ստորագրել-չստորագրելը, այդ լիազորությունները փոխանցել ԱԺ նախագահին կամ վիճարկել օրենքները Սահմանադրական դատարանում: Տվյալ դեպքում նախագահն օգտվել է իր լիազորություններից:

Կարծում եք` իսկապե՞ս ՀՀ նախագահը Սահմանադրության պահպանման երաշխավորն է, որովհետեւ գոնե վերջին շրջանում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած ոտնձգությունների վերաբերյալ երբեւէ չենք տեսել ու լսել, որ նախագահը որպես երաշխավոր հանդես գա: Նա միայն հնարավոր բոլոր առիթների դեպքում հիշեցնում է, որ իր լիազորությունները սահմանափակված են:

Եթե խոսքը ՀՀ նախագահի պաշտոնի մասին է, ապա` այո, այդ պաշտոնը զբաղեցնող յուրաքանչյուր անձ պարտավոր է հետեւել Սահմանադրության պահպանմանը: Թե այդ պաշտոնը զբաղեցրած անձերն ինչպես են դրսեւորում իրենց իրավական վարքագիծը, դրան չեմ անդրադառնա, քանի որ իրավաբանության սահմաններից դուրս է: Բայց հանուն արդարության պետք է նշեմ, որ ունենք դեպք, որ բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասով ՀՀ նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան: Իսկ ՍԴ-ն այն ճանաչել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող, ինչը շատ կարեւոր քայլ էր, որովհետեւ դրա միջոցով բանկային գաղտնիքը դեռ որոշակի ժամանակ կշարունակի ավելի դժվարամատչելի լինել, քան այն նախատեսում էր դարձնել տվյալ օրենքով:

Դուք ժամանակին պնդում էիք, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, այսօր այն հասունացե՞լ է:

Նախորդ տարի այս օրերին, եթե չեմ սխալվում, հայտարարվեց, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, ինչը յուրաքանչյուր իրավագետ, իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ, ով միջին մակարդակի առնվազն տիրապետում է Սահմանադրությանը, տեսնում էր, որ որեւէ ճգնաժամ ՍԴ-ում չկար: Բայց նախորդ ամսին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների ուժով ոչ միայն ՍԴ-ում, այլ ամբողջ ՀՀ-ում առաջացավ սահմանադրական ճգնաժամ, քանի որ Սահմանադրության փոփոխությունները կատարվեցին` առանց Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման, որը պետք է սահմաներ` արդյոք այդ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, թե` ոչ: ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն` ՀՀ սահմանադրական դատարանը` մինչեւ սահմանադրության փոփոխությունների ընդունումը, ինչպես նաեւ հանրաքվեի դրված իրավական ակտի վերաբերյալ տալիս է որոշում:

Հիմա ինչպե՞ս կարող ենք գնահատել իրավիճակը` երկրում սահմանադրական կարգը տապալվա՞ծ է, թե՞ կիսատապալված:

Քրեական որակումներ տալու համար գոյություն ունեն նախաքննական, հետաքննական մարմիններ: Եթե առկա է հանցակազմ, ապա հետաքննության եւ նախաքննության իրավունք ունեցող մարմինները պարտավոր են անդրադառնալ այդ հարցին: Բայց միանշանակ է, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ, ընդ որում` խախտվել են ոչ միայն օրենքի ընդունման, այլեւ դրանից առաջացող հետեւանքի մասով: Եթե Սահմանադրական դատարանի մի քանի դատավորների լիազորություններ դադարեցվում են միաժամանակ, ապա առաջանում է Սահմանադրական դատարան դիմող անձանց համար դատարանների մատչելիության սկզբունքի խախտում, քանի որ այն անձինք, այն սուբյեկտները, ընդ որում` սուբյեկտները կարող են լինել ինչպես դատական գործերով, այնպես էլ սահմանադրական մարմինների միջեւ ծագած վեճերով, զրկվում են ՍԴ-ում իրենց լիազորությունները իրականացնելու, այսինքն` դիմելու, արդյունքը ստանալու իրավունքից, ինչն անընդունելի էր, եւ դժվար էր պատկերացնել, որ երբեւէ Հայաստանում նման կոպիտ եղանակով կարող է խախտվել Սահմանադրությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.  

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում