Իշխանության ակնկալիքը ՀԱՊԿ-ից մերժում ստանալն էր. Տեր-Նակալյան

Արխիվ 16-20

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասի հեռախոսազրույցից հետո` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որոշեց արտահերթ նիստ գումարել` հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ կապված, ապա անորոշ ժամկետով հետաձգեց այն: Եվ միայն երեկ երեկոյան ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ` հավասարության նշաններ դնելով ու Երեւանին եւ Բաքվին կոչ անելով անհապաղ վերականգնել հրադադարը: Իշխանության կողմից ՀԱՊԿ-ի չարդարացված սպասումների մասին «Իրավունքը» պարզեց «Ադեկվատ» միաբանության անդամ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆԻ տեսակետը:

- Ինչ է, իրենց թվում էր, թե Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի տեղը չգիտեր, որ նախկին միջադեպերի ժամամակ չէր փորձում ՀԱՊԿ-ին ներգրավել կամ ՀԱՊԿ-ից զորք բերել, ինչն ունենալու էր հետեւանքներ: Նախ ակնհայտ էր, որ հիմա ՀԱՊԿ-ը ռուսական հինգ դիվիզիա չի մտցնելու ու Դաղստանից Ադրբեջան «կատոկելով» գնա, որովհետեւ ՌԴ-ն միշտ էլ փորձել է ոչ թե Հայաստանին կամ Ադրբեջանին հաղթեցնել, այլ պահպանել է հավասարկշռությունը` որպես ազդեցության գլխավոր լծակ անդրկովկասյան երկու պետությունների նկատմամբ: Հիմա կարող եմ ենթադրել, որ ՀԱՊԿ-ից մերժում ստանալն էր ակնկալիքը եւ եւս մի հաղթաթուղթ ունենալը` հակառուսական տրամադրություններ Հայաստանում հրահրելու համար, թե տեսեք մեր դաշնակիցը իր պարտականությունները չկատարեց, եկեք ռուսական ռազմաբազան Գյումրիից հանենք, մեզ ՆԱՏՕ-ն ու «Անտանտը» կփրկեն: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գենեզիսի շրջանում միայն մեկ օրակարգ կա` ստանալ անվտանգության երաշխիքներ որտեղից հնարավոր է: Ակնհայտ է, որ ՌԴ-ից այն չի լինելու, հետեւաբար միակ հույսը մնում է Արեւմուտքը, որն էլ այդ երաշխիքների դիմաց ունի իր կոնկրետ նախապայմանները` Լանզարոտեի կոնվենցիայի կիրառում, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերում դպրոցական ծրագրից, սեռական փոքրամասնությունների խտրականության քրեականացում, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանում, ռուսական ալիքների արգելում: Այնպես չէ, որ Արեւմուտքում էլ ուլեր են նստած, որ Նիկոլի կլորացրած աչքերին ու թարթիչներով խաղացնելուն հավատան, ասում են` գործ ցույց տուր, արդյունք, երբ կկարողանաս, մնացած հարցերը կքննարկենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում