Մեր զինվորների կյանքի հաշվին Փաշինյանն ու Ալիեւը ուզում են իրենց իշխանությունը երկարաձգել. Գառնիկ Իսագուլյան

Արխիվ 16-20

ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այն կազմվել է իշխանափոխությունից հետո` վերջին երկու տարիների ընթացքում եւ փոխարինում է 2007-ին ընդունված հայեցակարգին: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» պարզեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ տեսակետը:

«ՕՐ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԵՌԱՑՆԵԼ»

Պարոն Իսագուլյան, ինչո՞վ է տարբերվում ազգային անվտանգության նոր ռազմավարությունը նախորդից:

Հայաստանի այսօրվա քաղաքական իշխանությունը հասնելու են նրան, որ ոչնչացնեն այն ամենը, ինչ ձեռք է բերվել: Դրա լավագույն օրինակներից մեկն ազգային անվտանգության հայեցակարգն է: Նախորդ հայեցակարգի երրորդ գլուխը կոչվում էր` Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Իսկ այս հայեցակարգի մեջ «Արցախի հանրապետություն» կամ «ԼՂ հանրապետություն» բառակապակցություն չկա: Երբ խոսում են ՀՀ տարածքային ամբողջականության եւ անվտանգության մասին, Արցախի մասին որեւէ ձեւակերպում չկա: Այս հայեցակարգում արդեն Արցախ գոյություն չունի, այն Ադրբեջանի մաս է, կարդացեք եւ ինքներդ կհամոզվեք: Պարզ է, որ Նիկոլը եկել է այդ ամենը տալու, ինչի համար մեկ ձեւ կա` թուլացնել բանակը: Օր առաջ պետք է այս իշխանությանը հեռացնել, քանի դեռ սրանց ձեռքերը բանակին չի հասել: Հայեցակարգի մեջ, որպես ազգային արժեքներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին հավասարապես դնում են կաթողիկե եկեղեցին ու ավետարանականներին: Հարց է առաջանում` ինչո՞ւ օրինակ ոչ իսլամը, չէ՞ որ համշենահայեր ունենք: Բայց` ոչ, նրանք Հայ ավետարանական եկեղեցու անվան տակ, որին 200 տարի առաջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից նզովքի է արժանացել, աղանդավորներին բերում եւ դնում են Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն հավասար: Այս մարդիկ սատանայապաշտ են, նրանց համար Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, վանող է: Սա այն խաչն է, որից իրենք վախենում են:

Իսկ ի՞նչ կասեք այս օրերին Տավուշի ուղղությամբ սահմանում ստեղծված եւ արդեն մի քանի օր  չդադարող լարված իրավիճակի մասին:

Դաժան է, բայց եթե նրանց կապը ձայնագրվում է, ապա վաղը կարող ենք հանդիպել մի իրականության, որ այս իրավիճակը Փաշինյանի եւ Ալիեւի պայմանավորվածության արդյունքում է եղել: Հայաստանում կորոնավիրուսն է միակ միջոցը մնացել, որ իշխանության կողմից անընդհատ շահարկվի, ուստի` իրենց հիմա պետք է սահմանային միջադեպեր, զոհեր: Հետեւաբար, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքերում, ամենեւին չեմ բացառում, որ միջադեպերը պայմանավորված կարող են լինել Փաշինյան-Ալիեւ ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ ուղիղ կապը Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ պահպանվում է, եւ նրանք մեկը մյուսին «պաս» տալով կարող է երկու պետություններում քաղաքական իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար գնան նման սադրանքների:

«ՀՆԱՐԱՎՈՐ Է` ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԼԻՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ»

Ինչո՞վ կբացատրեք Ձեր այդ մտահոգությունը:

Փաշինյանը կառավարության նիստին հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ, կարծես թե, սեւով սպիտակի վրա գրված էր սահմանային իրավիճակի մասին ինչ պետք էր: Բայց երբ զեկուցում էր պաշտպանության նախարարը, այլայլված, սարսափած կամ հոգեկան ծանր վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը մի տեսակ սկսեց փորձել արդարացնել «բարեկիրթ» Ալիեւին` ասելով, որ գուցե նրանք մոլորվել էին, հրետակոծում էին, որ գային իրենց ՈՒԱԶ-ը տանեին: Իհարկե, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հստակ պատասխանը, որի մեջ կար նաեւ այն, ինչ պետք է լինի պաշտպանության նախարարների խոսքերի մեջ, սթափեցրեց Նիկոլին: Բայց նա, կարծես, չբավարարված մնաց, որովհետեւ ախր, ինքն ու Ալիեւը մի քիչ ուրիշ ձեւով էին պայմանավորվել: Ուղղակի, մտածել էին, որ ասֆալտին են փռում, պատին են ծեփում եւ մինչեւ գործողության դիմելը` պետք է զեկուցեին ու թույլտվություն ստանային Փաշինյանից: Էլ չգիտի, որ ոչ պատերազմական իրավիճակում նա շարքային վարչապետ է, այն էլ` տգետ: Մեր Պաշտպանության նախարարությունը եւ գլխավոր շտաբը գործողությունները կատարել էին, առանց զեկուցելու Նիկոլ Փաշինյանին: Կարծում եմ` այստեղ ինչ-որ բան Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածության մեջ չի ստացվել, եւ մեր բանակը ցույց է տվել, որ մեր ոստիկանի նման պատրաստ չէ ենթարկվել տգետ որեւէ մեկի, որը հրամայում է տատիկին ու պապիկին փռել գետնին` թոռների աչքի առաջ, ինչ է թե դիմակ չեն կրում:

Իսկ ինչպե՞ս կբնութագրեք Աննա Հակոբյան-Մեհրիբան Ալիեւա հայտարարությունները:

Տիկին Աննա Հակոբյանը փոխանակ իր ամուսնուն ասի` էս ի՞նչ ես անում, չես կարողանում երկիր ղեկավարել, հրաժարական տուր, այս ընթացքում Մեհրիբան Ալիեւայից խաղաղություն է հայցում ու խնդրում է, որ գնա իր հետ Շուշիում մուղամի տակ թեյ խմի: Այսքանից հետո` էլ ինչպե՞ս հավատաս այս իշխանությանը: Չի բացառվում, որ այս ամենն արվում է, որ մեր զինվորների կյանքի հաշվին Փաշինյանն ու Ալիեւը ուզում են իրենց իշխանությունն ուղղակի երկարաձգել: Ի դեպ, եթե այս սադրանքի արդյունքում էլի ունենանք զոհեր, հնարավոր է` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ստիպված լինի հրաժարական տալ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի վերջնական երազանքներից մեկը բանակից պրոֆեսիոնալ կադրերին հանելն է, եւ նրանց տեղը իմքայլականի նշանակելը. օրինակ` Ստյոպիկ Սաֆարյանին, Արման Բաբաջանյանին կամ իր աներձագին:

«ՈՐԵՎԷ ԻՄՔԱՅԼԱԿԱՆԻ ՉԵՄ ԷԼ ՈՒԶՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ»

Կամ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, քանի որ նա արդեն խորհրդարան է գալիս զինվորական հագուկապով...

Չեմ ճանաչում իրեն ու որեւէ իմքայլականի չեմ էլ ուզում ճանաչել: Եթե կամուֆլյաժով էր եկել, երեւի, ադրբեջանական է եղել: Պետք է ուշադիր նայեիք` կարո՞ղ է վրան էլ Սաֆարով-մաֆարով գրած լիներ: Կամուֆլյաժ դասալիք Նիկոլն էլ է հագնում: Եթե իրենք էլ իմ նման 1987 թվականից արցախյան ազատամարտի մասնակից լինեին ու առաջին ջոկատը, առաջին զենքերը տեղափոխողներից լինեին, իրավունք կստանային նման հագուստ կրելու: Բայց քանի չեն արել, իրավունք չունեն: Այդ պատգամավորներից շատերը դեռ Արցախում չեն եղել: Իշխանական 88 պատգամավորների, որոնց թվում պատերազմի մասնակից կա, հարցում ենք անցկացրել, ու ոչ ոք չի կարողացել ասել` Արցախում քանի՞ շրջան կա եւ շրջկենտրոնների անունները չեն կարողացել նշել, մինչեւ հիմա տալիս են ադրբեջանական անուններ: Այդ հարցին ոչ ոք ճիշտ չի պատասխանել, ընդ որում` 97 տոկոսն էլ ՀՀ մարզերն ու մարզկենտրոնները չեն իմացել: Այդ մարդիկ երեւի անգամ չգիտեն` Ստեփանակերտ Վրաստանո՞վ են գնում, թե` ինչպես:

Ինչո՞ւ է այս օրերին լռում Երկրապահ կամավորական միությունը:

Ամեն մեկին թվում է, որ ինքն էլ կարող է գեներալ Մանվել Գրիգորյան լինել: Բայց Մանվել Գրիգորյան լինելու համար` պետք է նրա ճանապարհն անցած լինես: Նա «կալենդարնի» 7 տարի Արցախում է եղել` 1989 թվականից մինչեւ 1994 թվականի մայիսի հաղթական օրը ու դրանից հետո էլ: Իսկ մնացածի կենսագրությունները, ովքեր այսօր ղեկավարում են այդ կառույցը, չմանրամասնեմ: Դրա համար էլ Գրիգորյան Մանվելին մինչեւ այսօր պատժում են: Արցախի բոլոր հերոսները, քանի Նիկոլը Հայաստանում ղեկավար է, պատժվելու են: Իսկ ԵԿՄ անդամ կդառնան այն մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն կամ ունեն միջանկյալ կապ ազատամարտի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում