Տարածաշրջանում կարող է նոր հրդեհ բռնկվել. Հայկ Նահապետյան

Արխիվ 16-20

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ գնահատմամբ` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին շատ արագ, օպերատիվ միջազգային արձագանքը մի փոքր տարօրինակ է:

- Մինչ այս պահը` փաստորեն, արձագանքել են ՄԱԿ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունըՌԴ ԱԳ նախարարությունը, ՀԱՊԿ-ը, մի քանի անգամ Թուրքիան: Տարօրինակն այն է, որ այսօր աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող հակամարտություններում, որոնք նաեւ ռազմական գործողություններով են ուղեկցվում, միջազգային կառույցների կողմից, կարծես թե, նման պայմանավորված կամ ոչ պայմանավորված արձագանք չի եղել: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ` կա լուրջ մտահոգություն, որ տարածաշրջանում կարող է նոր հրդեհ բռնկվել:

Պարոն Նահապետյան, ինչո՞ւ հիմա իրավիճակը թեժացավ սահմանում:

Այդ բախումների առարկայական պատասխանատուն երկու մարդ է` Ադրբեջանի նախագահը, որի անմիջական հրամաններով է այս ամենը կատարվում եւ ՀՀ վարչապետի աթոռին հանգամանքների բերումով հայտնված Փաշինյան Նիկոլը, որովհետեւ հայտնվելով այդ աթոռին` առաջին հերթին ուղղակիորեն չեղյալ հայտարարեց 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններից հետո ձեռք բերված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածության համաձայն` արցախա-ադրբեջանական սահմաններում դիտարկող սարքեր պետք է տեղադրվեր եւ դիտորդական խմբեր աշխատեին: Ի դեպ, նման մեխանիզմներ բավականին արդյունավետ կիրառվում է Դոնեցկում եւ Լուգանսկում, որտեղ հակամարտող կողմերի միջեւ ռազմական գործողությունները սառեցված են: Մինչդեռ Փաշինյանի վերելակային դիվանագիտության հետեւանքն այն եղավ, որ «կիրթ» Ալիեւն այժմ ռազմական գործողություններ է սկսել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի ահազանգից հետոՀԱՊԿ-ը նախ արտահերթ նիստ գումարեց, ապա հետաձգեց այն, իսկ հետո` հայտարարությամբ հանդես եկավ` Երեւանին եւ Բաքվին կոչ անելով անհապաղ վերականգնել հրադադարը` զերծ մնալով որեւէ կողմին դատապարտող կոշտ գնահատական տալուց: Ի՞նչու չարդարացվեցին հույսերը ՀԱՊԿ-ից:

ՀԱՊԿ-ին չեն դիմել` նշելով, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա է եղել: Երբ դու օգնություն ես ակնկալում քո ռազմական դաշնակիցներից, պետք է նշես, որ ագրեսիայի փաստ գոյություն ունի: Իսկ ագրեսիան ո՛չ հրետակոծումն է, ո՛չ հրթիռակոծումը, ոչ էլ անգամ դիվերսիոն հետախուզական խմբերը, որոնք մտել են քո տարածք ու հետո հետ են քաշվել: Ագրեսիան այն է, երբ ռազմական ուժը տեխնիկայով եւ մարդկանցով մտնում է քո տարածք եւ խախտում է քո տարածքային ամբողջականությունը: Այդ ժամանակ Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին` իր տարածքային ամբողջականությունը խախտելու հիմնավորմամբ` ակնկալելով օգնություն: Այս դեպքում` ուղղակի ՀԱՊԿ-ին դիմել են, որպես ի գիտություն, ասելով, որ նման խնդիր կա, եւ Ադրբեջանի կողմից որոշակի պայմանավորվածություններ է խախտում «կիրթ» Ալիեւը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում