ՍԻՓԱՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԵՆ ՏԱՐՕՐԻՆԱ՞Կ Է ՊԱՀՈՒՄ
Արխիվ 16-20Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը հատկապես վերջերս բավականին տարօրինակ վարքագիծ է սկսել ցուցաբերել: Մեր աղբյուրը հայտնում է, որ Սիփան Փաշինյանին «Տավուշ տեքստիլ» կարի ֆաբրիկայում կարելի է տեսնել առավել հաճախ, քան օրինակ` Ազգային ժողովում: Մեր աղբյուրը փոխանցում է այն մասին, որ կարի ֆաբրիկայի աշխատակիցները սկսել են կատակել, Սիփան Փաշինյանին տեսնելով, ասել` շեֆը եկավ: Թե ինչու է պատգամավոր Սիփան Փաշինյանն այդքան հաճախ գնում «Տավուշ տեքստիլ» կարի ֆաբրիկա, թերեւս կարելի է ենթադրություններ անել` շահագրգռվածություն ունենալու հարցով:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

