ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ՕԳՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
Արխիվ 16-20Մեզ հասած լուրերի համաձայն` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին շրջանում փոքր-ինչ մտահոգված եւ լարած է: Մեր տեղեկություններով` Մուկուչյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ վերջինիս տեղեկացրել, որ ինքը ցանկանում է դուրս գալ խաղից: Ուշագրավ է, որ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքում մեծ դեր ունի հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ մեր աղբյուրի` Փաշինյանն ապագայի հետ կապված ինչ-ինչ պլաններ է կազմել, ներկայացնելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որոնք էլ իրենց հերթին Մուկուչյանին վախեցրել են: Հիշեցնենք, որ մինչ փաշինյանական իշխանությունը, վերջիններս Մուկուչյանին համարում էին ընտրակեղծարար, թիվ նկարող եւ նմանատիպ այլ մեղադրանքներ էին հնչեցնում: Սակայն, չգիտես ինչու, Փաշինյանը, իշխանության գալով, նախընտրեց Մուկուչյանին չազատել աշխատանքից, իսկ թե ինչ պատճառներով, կարծում ենք, հասկանալի է:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

