ՔԱՐԴԱՇ-ՅՈԼԴԱՇՆԵՐԸ, ՍՈՐՈՍԸ ԵՎ ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԸ

Արխիվ 16-20

Այժմ Տավուշում ունենք բավականին լուրջ սահմանային կոնֆլիկտ, բավականին լուրջ, որպեսզի ընդդիմությունը գիտակցաբար էապես սահմանափակի խունտայի քննադատությունը: Սակայն անհամեմատելի է 2016-ի ապրիլյան պատերազմի հետ: Բայց առկա է մի հետաքրքիր նրբություն: 2016-ի ապրիլին ոչ ոք չէր արգելում լրագրողների մուտքը մարտական գործողթւթյունների գոտի, թեեւ նրանց անվտանգության ապահովումը լրացուցիչ հոգս էր սպայակազմի համար: Իսկ հիմա արգելում են, ոստիկաններն թույլ չեն լրագրողներին մոտիկ գալ ոչ միայն զորքին, այլ նույնիսկ ոտք դնել սահմանամերձ բնակավայրեր: Թեեւ այդ բնակավայրերում ապրում է քաղաքացիական բնակչություն, այդ թվում` կանայք, երեխաներ, ծերեր... Հարց է ծագում` ինչո՞ւ:

Փաստորեն ասպարեզում թողել են միայն պաշտոնական տեղեկատվությունը եւ գրեթե բացառել անկախ տեղեկությունների տրամադրումը հանրությանը: Այնպես չէ, որ լրագրողները կխանգարեին բանակին, ինչ էլ սեփական աչքով տեսնեին, հաստատ խուճապարարություն չէին անի, նաեւ ռազմական գաղտնիք չէին հրապարակի: Կա լրագրողական համքարության կայուն ավանդույթ, թե ինչպես աշխատել ռազմական բնույթի տեղեկատվության հետ: Եվ այդ աշխատանքը շատ լավ է եղել միշտ: Իզուր չէր, որ 2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն էր հայտնել լրագրողներին եւ շեշտել` լրագրողներն իրենց աշխատանքով ապացուցեցին, որ Հայաստանում ռազմական գրաքննությունն ավելորդ կատեգորիա է: Այսինքն, կարելի է պնդել` խունտան ոչ թե բանակին չխանգարելու մասին է մտածում, այլ ցանկանում է, որ լրագրողները սեփական աչքերով ընդհանրապես ոչինչ չտեսնեն: Որ մնան բացառապես պաշտոնյաների ըրամադրված տեղեկատվության հույսին: Իսկ ինչպե՞ս է վարվում իշխանական քարոզչամեքենան` այն ստեղծում է գրեթե լայնամասշտաբ պատերազմի տպավորություն: Եվ իհարկե փայլուն զինվորական, գեներալ Գրիգորի Խաչատուրովի բոլոր, ընդ որում,լրիվ օրինաչափ հաջողությունները վերագրում է բանակում չծառայած «գերագույն գլխավորին»: Եվ իրենք չեն ուզում, որ լրագրողներն իրենց աչքի տեսածով հանկարծ խախտեն այդ քարոզչական պատկերը եւ վկայեն, որ այս սահմանային կոնֆլիկտը գրեթե ոչնչով ավել քան պակաս չէ 1994-ից հետո եղած մի քանի տասնյակ մյուս կոնֆլիկտներից: Ու նաեւ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Եվ, օրինակ, երբ 2018-ին Նիկոլենք «դըմփ-դըմփ-հո՛ւ» էին անում, մոտավորապես նույն իրավիճակն էր առաջնագծում: Սասուն Միքայելյանն էլ առանց աչք թարթելու ԱԺ ամբիոնից ստել էր, թե սահմանում հանգիստ է: Իսկ հիմա խունտային մտահոգողը գրեթե բացառապես սեփական PR-ն է: Ինչպես նկատեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ երախները փակեն, աստղաբաշխական պարգեւավճարների հաշվին գնված նոր վերնաշապիկը հագնեն ու իմ տան դռների մոտ նվեր փոխանցողից պաշտոնյաների վերածվածների «բարձունքից» լրջորեն զբաղվեն խորհրդարանական դիվանագիտության խողովակներով աշխարհին ստեղծված իրավիճակի մասին լիարժեք ու ճշմարիտ խոսքը փոխանցելով»: «Մեր պետության հերթական փորձությունն է, թե որքանով «մեխի գլուխների» իշխանության օրոք հայ ժողովուրդն ու Հայոց բանակը տոկուն եւ ուժեղ կմնան»:

Իսկ այսպես կոչված «կիբերզորքերը» հայտնի Հովիկ Մովսիսյանի գլխավորությամբ լրիվ աչքաթող են արել  թշնամու տեղեկատվական գրոհները, ոչինչ չեն անում քարդաշ-յոլդաշներ Էրդողանի ու Ալիեւի պանթուրքիստական նկրտումները խափանելու համար: Փոխարենը շարունակում են մեծ թափով պայքարել ընդդիմության եւ ընդհանրապես այլ կարծիք ունեցողների դեմ: Այն աստիճանի, որ երբ ադրբեջանական օգտատերերը լցվել էին Նիկոլի ֆեյսբուքյան էջ, այդ կենդանիներին հակազդելու փոխարեն հայհոյում էին «ռոբասերժականներին», անգամ մոգոնեցին մառազմ, իբր Սերժ Սարգսյանը կաշառել է ալիեւվին, որպեսզի վերջինս հարձակվի: Հա, մեկ էլ Էրդողանի «փոքր եղբայր» Ալիեւի վարչակարգն իրեն շատ տարորինակ պահեց տեղեկատվական դաշտում: Եթե առաջ ամեն կերպ թաքցնում էին կենդանի ուժի կորուստները, նաեւ ասկյարների դիակները շաբաթներով սառնարանում պահելով, հիմա շատ արագ հաստատեցին ե՛ւ կորուստները, ե՛ւ իրենց գեներալի սպանվելը, ե՛ւ մեր բանակի կողմից իրենց դիրքերի գրավումը: Հարց է ծագում` ինչո՞ւ... Եվ եթե հիշենք, որ այս խունտան սորոսական է, իս Էրդողանն ու Ալիեւը սերտ կապեր ունեն Սորոսի հետ, ապա շատ բան կարելի է կռահել: Իսկ ընդհանուր առմամբ սահմանային կոնֆլիկտը Նիկոլն օգտագործում է սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Ուրիշ ռեսուրս չունի, քանզի քաղաքացիներն արդեն թքած ունեն արտակարգ դրության վրա: Իսկ հիմա ռազմական գործողությունների քողի տակ շատ հանգիստ համացանցից հեռացնել տվին տեսանյութը, թե ինչպես Ամուլսարում բախվեցին ջերմուկցի ակտիվիստները եւ ոստիկանությունը: Նաեւ շարունակում են «դիմակային տեռորը» եւ անխնա տուգանքները, սաստկացրել են ընդդիմության հալածանքները: ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը դիպուկ նկատել է. «Մեր բանակը պայքարում ա թուրքի դեմ, իսկ դուք մեր դեմ: Ինչո՞ւ ես չեմ կարողանում, սրանց պես, թուրքին թողած «սեւ ու սպիտակ» խաղալ: Ինչո՞ւ եմ ես հասկանում, որ ինձնից շատ բան է կախված, իսկ սրանք` ոչ: Ինչո՞ւ պիտի ընդդիմությունը իշխանությունից խոհեմ ու զուսպ լինի: Օրինակ` պատգամավոր Բաբկեն Թունյանը 2016-ի ապրիլին խոսել է բանակի ֆինանսավորումից: Հիմա այդ նույն Բաբկեն Թունյանը ու մյուս պատգամավորները ստացել են 580 ՄԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄ պարգեւավճար: Էլ չեմ ասում գործուղումների աննորմալ ծախսային բյուջեի մասին, որի արդյունավետությունը զրո է: Այ, այդպես «բրախել եք» սփյուռքի հետ աշխատանքը, ծաղրել եք հայապահպանությունը, որ այսօր բացի ֆեյքերով ու մի երկու հիստերիկ լայվով աջակցությունից սփյուռքից աջակցություն չունեք, կրթությունն էլ ապազգային եք սարքում: Թարգեք ապակուց տան մեջ նստած քարեր շպրտելը: ԱՆԽՏԻՐ բոլորիդ վրա կեղտ կա` մեկդ լափել է ժամանակին/նոր է սովորում լափել, մեկդ անհայրենիք ադրբեջանական ապատեղեկատվություն տարածող ա, մյուսդ` փողով միջազգային ատյաններում քվեարկություն ծախող, էն մեկը գռանտի դիմաց ազգադավ սուտի խաղաղասեր, էն մյուսը` բանակի սպայի վրա գործ «կարող» ու այսպես շարունակ: Չնայած ոչ թե բոլորիդ վրա կեղտ կա, այլ բոլորդ կեղտի մեջ կորած եք»:

Բայց այս խունտան չի հասկանա «ապակյա տնակում» ապրելու հանգամանքը, կամ պարզապես թքած ունի: Սա իշխանությունն ու «լափամանը»երկարացնելու վերջին շանսն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում