Ալիևն ուշադրություն է շեղում. Թուրքագետ
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Բաքվում, ի պաշտպանություն ադրբեջանական բանակի, տեղի են ունեցել մեծ և չարտոնված հավաքներ: Երիտասարդները երթով շարժվել են Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով հայրենասիրական կարգախոսներ: Ցուցարարների թիվը հատել է հազարի շեմը, ստույգ թվաքանակի վերաբերյալ, սակայն, պաշտոնական տվյալներ չկան: Ակցիայի մասնակիցները ուղևորվել են դեպի նախագահի աշխատակազմի շենք:
Այս մասին զրուցեցինք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:
Մեր այն հարցին, թե երեկ տեղի ունեցած հավաքի իմաստը և նպատակը ո՞րն էր, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց հետևյալը.
Այդ ցույցերը ենթադրաբար Ադրբեջանի իշխանությունների միջամտությամբ են տեղի ունեցել, մենք բոլորս լավ գիտենք, որ կորոնավիրուսով պայմանավորված հավաքներն արգելված են ամբողջ աշխարհում: Սակայն ադրբեջանական իշխանությունները ցուցարարներին ազատ թողեցին, անգամ չբարձրաձայնեցին այդ մասին:
Անդրանիկ Իսպիրյանի գնահատմամբ` այս ամենի սկզբնական հատվածը, որը վերաբերում է հակահայկականությանը շոու էր:
Ի պատսխան մեր այն հարցին, թե ի վերջո այդ հանրահավաքի իմաստը ո՞րն է, թուրքագետը պատասխանեց հետևյալը.
Իմաստն այն էր, որ հայ ժողովրդի դեմ նոր քեն և վրեժ մեծանա և ժողովրդի ուշադրությունը շեղվի Ալիևից:
Ալիևն այս հանրահավաքով փորձում էր շեղել խայտառակ անպատասխանատվության մեղքը:
Հայկ Գևորգյան

