Փորձագետը մեկնաբանել է Բաքվում բանակի աջակցության հանրահավաքը
Արխիվ 16-20Ադրբեջանական հասարակությունը կանխատեսելի կերպով արձագանքեց Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրմանը՝ դուրս գալով Բաքվում զանգվածային ակցիայի: Սակայն հայրենասիրական տրամադրությունների պոռթկումը արագ կմարի, երբ էսկալացիան դադարի: Նման կարծիք է հայտնել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը: «Սա ադրբեջանական հասարակության կողմից իրավիճակի այն նույն արձագանքն է, որը տեղի ունեցավ նաեւ 2016 թվականի ապրիլին, երբ մի քանի օր սրացում կար եւ մարտեր էին ընթանում։ Միակ ուժը, որ կարող է խաղալ և մանևրել նման զգացումներով, Ադրբեջանի իշխանություններն են»,- ասել է Մուխանովը։
Նա նշել է նաեւ, որ իրավիճակը Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ երիտասարդները դուրս են եկել չարտոնված ակցիայի՝ բանակին աջակցելու համար, զարգանում է ավանդական սխեմայով. «Ներքին քաղաքականության քննադատության աստիճանը նվազեցնելու եւ ուշադրության վեկտորը փոխելու համար միշտ արտաքին թշնամուն ցույց են տալիս հասարակությանը՝ այդ հասարակության համախմբման միջոցով»:
Ադրբեջանի իշխանությունները դրական կընդունեն հանրահավաքի դուրս եկած երիտասարդների գործողությունները, կարծում է փորձագետը։ «Ադրբեջանական իշխանությունների արձագանքը դրական կլինի, որովհետև դա ցույց է տալիս հասարակության շահագրգռվածությունը: Երկրորդ պահը՝ ինչպես դա կօգտագործվի, ապա այն կապված է սրացման տևողության հետ։ Եթե սահմանին հաջողվի դադարեցնել մարտը, ապա իրավիճակը կվերադառնա սովորական հուն, եւ հայրենասիրական տրամադրությունների այդ պոռթկումը բավական արագ կմար»,- ասել է Մուխանովը։
Փորձագետը նաեւ նշել է, որ սահմանի ներկայիս սրացումն աչքի է ընկնում լրջությամբ. «Իրադարձությունները ցույց են տալիս, որ սրացումը շատ լուրջ է. ներգրավված են նաև հրետանին, ծանր տեխնիկան: Դա ակնհայտորեն գերազանցում է սահմանին սովորական բախումների մակարդակը»:

