Եվս մեկ ապացույց, որ Նիկոլը չի ուզում դադարեցնել համավարակը
Արխիվ 16-20Այն, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրական պայքար միտումնավոր չտալը ասվել է եւ խոսվել է բազմիցս: Այդտեղ կան ե՛ւ քաղաքական, ե՛ւ այլ տիպի նպատակներ: Ի վերջո, չմոռանանք, որ հենց կորոնավիրուսն է, որ Նիկոլին եւ իր թայֆային փրկեց խայտառակությունից: Նախ այդ պատրվակով Նիկոլը չեղարկեց մարտի 1-ի հանրահավաքը, որտեղ մարդ չէր հավաքվում, եւ ապա չեղարկեց ապրիլյան հանրաքվեն, որտեղ նա վստահաբար պարտություն կկրեր:
Բազմիցս նաեւ նշվել է, որ կորոնավիրուսի տարածման հիմնական օջախներից մեկն էլ հասարակական տրանսպորտն է, ավելի ճիշտ` այն խայտառակ «Գազելները», որտեղ մարդիկ կիպ-կիպ նստած ստիպված են երթեւեկել: Ժամանակին ծաղրածուն, այսինքն ` քաղաքապետ Հայկոն ամպագոռգոռ խոստումներ էր տալիս, թե տրանսպորտը կբարելավվի: երկու տարվա մեւ ինչը բարելավվեց: Այսքանից հետո երեւի ծաղրածուն ոչ թե Հայկոն է, այլ նրան ընտրողները, սակայն սա առանձին խոսակցության թեմա է: Իսկ ինչ վերաբերվում է տրանսպորտին, ապա Նիկոլը, Ավինյանը ու ծաղրածուն երեքով միասին չեն կարողանում կազմակերպել անգամ տրանսպորտային միջոցների եւ կանգառների ախտահանման աշխատանքները:
Տրանսպորտի հետ կապվածեւս մեկ զավեշտ` սոցիալական գովազդով պարետատունը կոչ է անում տրանսպորտ նստելիս ունենալ այնպիսի մանր դրամ, որպեսզի ստիպված չլինեն մանրադրամ հետ ստանալ, ինչպես նաեւ նշում են, թե դրամի համար պետք է լինի առանձին արկղ: Այսպես հետամնաց վճարայաին համակարգ չկա աշխարհի ոչ մի երկրում: Բոլորը վաղուց անցել են քարտային համակարգերին, սակայն, թեեւ, Նիկոլը խոսում է կոռուպցիայի պայքարի մասին, եւ անկանխիկ դրամաշրջանառության կոչեր է անում, տրանսպորտում մարդիկ վճարում են կանխիկ մանրադրամով, որը ոչ ոք ո՛չ հաշվառում է, ո՛չ էլ, բնականաբար, ախտահանում: Կորոնավիրուսային 5 ամիսների ընթացքում վաղուց կարելի էր մտցնել քարտային համակարգը տրանսպորտի վճարման համար: Սա լրջորեն կբարելավեր համավարակի դեմ միջոցառումների արդյունավետությունը: Սակայն դա չարվեց, դրա փոխարեն ինչ-որ արկղերի մասին են խոսում, ինչո՞ւ: Հավանաբար այն շրջանակներին, ովքեր փող են գռփում տրանսպորտային համակարգից ձեռնտու չէ, որ հաշվառվեն տրանսպորտում շրջանառվող գումարները: Բացի այդ, ՀՀ իշխանություններին ձեռնտու չէ պայքարել կորոնավիրուսի դեմ, քանի որ սա միակ միջոցն է զսպել ժողովրդին հակաիշխանական ցույցերի դուրս գալուց:
Դրա փոխարեն Նիկոլի մտքի թռիչքը ոչ մի կերպ չի անցնում դիմակներից այն կողմ: Բայց դիմակները տալով շատ ցածր արդյունավետության կորոնավիրուսի դեմ պայքարի մեջ տալիս են բարձր եկամտաբերություն Նիկոլի ծակ բյուջեի համար: Այս կարճ ժամանակահատվածում Նիկոլը հավաքեց 50 մլն դրամ, որպեսզի բաժանի իր ապիկար կառավարության անդամներին ու էլ ավելի ապիկար պատգամավորներին: Բացի այդ, դիմակ պարտադրելը նպատակ ունի ժողովրդի մեջ անհատականության ու ազատության ոչնչացումը, սոցիալական շփումների սահմանափակումը, ի վերջո, ժողովրդին ոչխարների հոտի վերածելը: Սա այն տեխնալոգիաներից է, որը հայտնի է կառավարման ստոր մեթոդների սիրահարներին:
Հավանաբար ընթերցողները կհարցնեն, թե ինչու չենք տալիս միջազգային առողջապահական մաֆիոզ համակարգերի հետ առնչություն ունեցող առողջապահության ոչնչացնող Արսեն Թորոսյանի անունը: Բանն այն է, որ իր մեր ժողովրդի համար վնասարար եւ թշնամի լինելը այլեւս հայտնի է ցանկացածին: Ահա եւս մի ապացույց, որ վերոհիշյալ անձինք միտումնավոր չեն պայքարում կորոնավիրուսի վարակի դեմ, նպատակ ունենալով երկարացնել իրենց ապօրինի, հակաժողովրդական, օտարահպատակ իշխանությունը:
Ա. Հովհաննիսյան

