Տավուշում տեղադրվել է նոր խաչքար մարտական հենակետի կողքին

Արխիվ 16-20

Հուլիսի 13-ին, երբ քաջարի տղաները խիզախ ոգով հակառակորդին ևս մեկ անգամ արժանի հակահարված էին տալիս, Տավուշի Արծվաբերդ գյուղում ռազմական գործողությունների ներքո կատարվում էր Աշոտ Չոբանյանի նախաձեռնությամբ ստեղծված խաչքար-կոթողի օծման արարողակարգը: Այն նվիրված է մեր հայրենիքի պաշտպանությանը, իրենց կյանքը զոհաբերած հայ ազատամարտիկներին, արյան գնով ողջ մնացած մեր հերոս տղաներին, որոնք իրենց ամենօրյա ծառայությամբ մեզ պարգևում են խաղաղ երկինք և հաղթանակած բանակ: Տավուշի հենակետերից մեկի կողքին  տեղադրվեց ևս մեկ խաչքար, որը դարեր շարունակ մեր հավատքի խորհրդանիշն է:

Խաչքարի տեղը պատահական չէր ընտրված, այն տեղացիները համարում են սրբատեղի, որտեղից ամեն զինվոր դիրքեր բարձրանալուց առաջ նախ խաչակնքվում է: Այս օրերին առկա լարված պայմաններում այն դարձավ մեր անսասան ուժի և հավատքի խորհրդանիշը:

Տավուշցիների ոգին անկոտրուն է: Տեղացիները նշում էին, որ թեև այս պահին տղաներից շատ հեռու չեն, բայց հարկ եղած դեպքում կլինեն հենց նրանց կողքին:

Խաչքարի բացման և օծման արարողությանը ներկա էին հոգևոր թեմի առաջնորդները, գյուղապետ Օնիկ Բալյանը, հրամանատար Ամասիկ Բաբասյանը, խաչքարի քանդակագործ Արմեն Բուլղադարյանը: Բոլոր ներկաները հայտնեցին իրենց շնորհակալությունը խաչքարի ստեղծման համար:

Օծման արարողությունից հետո Տեր Արամ քահան Միրզոյանը հնչեցրեց նաև ոգեկոչման ձոն՝ նվիրված մեր հաղթանակած բանակին և քաջարի հայ զինվորներին:  

Խաչքարի հեղինակ և քանդակագործ Արմեն Բուլղադարյանը, ներկայացնելով զարդանախշերը, նշեց, որ դրանք խորհրդանշում են մեր ծաղկուն ապագան:

Ամբողջ արարողությունը անցել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրադրության պայմաններում: Խիզախ զինվորները անառիկ էին պահում մեր սահմանները՝ թիկունքում զգալով հայ հավատքի զորությունը:    

Կ․ Հախնազարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում