«Հրաժարվելով Հայ եկեղեցու պատմությունից՝ հրաժարվում ենք մեր հիմքերից ու ինքնությունից»

Արխիվ 16-20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մտադիր է պետական դպրոցական ծրագրից հանել Հայոց եկեղեցու պատմությունը ՝ որպես առանձին առարկա: Ի հիմնավորումն այս որոշման՝ բերվում են մի քանի փաստարկներ, որոնց անդրադառնալով Երեւանի պետական համալսարանի դասախոս, աստվածաբանության թեկնածու ԴԻԱՆԱ ԾԱՂԻԿՅԱՆԸ՝ մի քանի դիտարկում է արել:

«Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարսավելու առաջին պատճառներից մեկը պատշաճ դասագրքերի ու հմուտ դասավանդողների բացակայությունն է: Հայ դպրոցն իսկապես կարիք ունի լավ դասագրքերի եւ ուսուցիչների: Այս պնդումը վերաբերում է ոչ միայն Հայոց եկեղեցու պատմությանը, այլեւ Հայոց պատմությանը, «Հայ գրականությանը» եւ այլն: Ավելին, հայ դպրոցն այսօր կարոտ է ոչ այնքան մասնագետների, որքան մանկավարժների, ովքեր սիրում ու հարգում են երեխաներին, ունակ են իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցել աշակերտներին, բացահայտել եւ զարգացնել երեխաների տաղանդը եւ օգնել, որ հավատան իրենց սեփական ուժերին: Ինչո՞ւ որեւէ բան բարելավելու փոխարեն մենք ընտրում ենք հեշտ ճանապարհը եւ հրաժարվում այդ առարկան դասավանդելու տասնհինգամյա փորձից: Ինչո՞ւ է համակարգային խնդրի պատճառով որոշում կայացվում որոշակի առարկա՝ այն է՝ Հայոց եկեղեցու պատմությունը հանել դպրոցական ծրագրից: Որքանո՞վ կօգնի այն լուծելու համակարգային խնդիրը: Հայոց եկեղեցու պատմության առարկան իր մեջ ներառում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սուրբ հայրերի՝ վարդապետների, մատենագիրների, թարգմանիչների, իմաստասերների ու գիտնականների վարքը եւ ուսմունքը, մեր առաջին դպրանոցների ու համալսարանների հիմնումն ու կայացումը: Վստահ եմ, որ Հայոց եկեղեցու պատմության դասավանդումն անհրաժեշտ է ոչ միայն հանրակրթական դպրոցներում, այլեւ մանկավարժական բոլոր հաստատություններում, քանի որ Հայ եկեղեցու մեծ րաբունիների վարքն ու գործերն ուսումնասիրելը կընդլայնի մերօրյա ուսուցիչների ինքնաճանաչողությունն ու աշխարհայացքը եւ կօգնի նշված համակարգային խնդիրների լուծմանը:

Հայոց եկեղեցու պատմության դեմ հարձակումների հաջորդ պատճառը դպրոցական ծրագրի միջոցով Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի քարոզության կասկածն է, մի բան, որ ի շարս այլ գործոնների, իբրեւ թե վիրավորում է կրոնական փոքրամասնությունների ու աթեիստների զգացումները: Ցանկության դեպքում դպրոցական ծրագրի այլ առարկաների բովանդակության մեջ էլ կարելի է գտնել կետեր, կառչել դրանցից եւ մեղադրել ինչ-որ բանի քարոզության մեջ։ Օրինակ՝ կենսաբանության դասընթացը, Դարվինի՝ կենսաբանական էվոլյուցիայի տեսության հետ մեկտեղ, կարելի է մեղադրել աթեիզմի քարոզության մեջ, հետեւաբար քրիստոնյաների կրոնական զգացումները վիրավորելու: Ցանկացած օտար լեզվի ու գրականության դասավանդումը կարելի է մեղադրել այս կամ այն լեզվի, մշակույթի, ժողովրդի կամ երկրի քարոզության մեջ՝ ի հաշիվ կամ ի վնաս մայրենիի: Այս դեպքում եւս, ինչպես տեսնում ենք, կարեւոր է դասավանդող մանկավարժի գիտելիքն ու մասնագիտական կարողությունը։ Ուսուցիչը, որ Հայոց եկեղեցու պատմության դասաժամին երեխաներին ստիպում է աղոթել, նման է սովետական դպրոցի այն ուսուցչին, ով կենսաբանության դասին աշակերտներին ստիպում էր բղավել՝ Աստված չկա՜: Թե՛ մեկը, թե՛ մյուսը արժանի չեն մանկավարժի կոչմանը, նույնիսկ եթե իրենց բնագավառի հրաշալի մասնագետներ են, բայց դա դարձյալ պատճառ չէ այս կամ այն առարկան դպրոցական ծրագրից բացառելու:

Դպրոցում Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրմանը դեմ եղողների մեկ այլ փաստարկ են ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի երկրորդ կետի դրույթները, ըստ որոնց կրոնական կազմակերպություններն անջատված են պետությունից, այսինքն՝ Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Ես համոզված եմ, որ դպրոցական ծրագրում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի գոյությունը չի հակասում հայոց պետության աշխարհիկությանը, որովհետեւ հայ ժողովրդի եւ հայոց պետականության պատմությունը 4-րդ դարից անքակտելի կերպով կապված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանը. տարբեր դարաշրջաններում հայոց պետականության բացակայության ընթացքում Հայ եկեղեցին, փաստորեն, հայերին ներկայացնող միակ հաստատությունն է եղել, եւ հատկապես շնորհիվ Հայ եկեղեցու մենք պահպանել ենք մեր լեզուն, մեր գրականությունը, մեր ավանդույթներն ու սովորույթները եւ, ի վերջո, ինքնությունը։ Այդ իսկ պատճառով հայ սահմանադիրը ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով հատուկ արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերը իբրեւ՝ ազգային եկեղեցի հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ նրա ազգային յուրահատկության պահպանման գործում»։ Այսպիսով, հրաժարվելով Հայոց եկեղեցու պատմությունից՝ հրաժարվում ենք մեր հիմքերից ու ինքնությունից, քանզի անհնարին է աշխարհիկ ազգային պետություն կառուցել դատարկության վրա։

Հայոց եկեղեցու պատմություն առարկան դասավանդելուն դեմ եղողների եւս մի փաստարկ. ինչո՞ւ զատել Հայ եկեղեցու պատմությունը Հայաստանի պատմությունից, չէ՞ որ ինքներդ եք ասում, որ դրանք անխզելիորեն կապված են, հետեւաբար Հայոց եկեղեցու պատմությունը կարող է լինել Հայոց պատմության մի մասը։ Նախ` առաջնորդվելով սույն տրամաբանությամբ կարելի է, օրինակ, չուսումնասիրել հայ գրականությունը որպես առանձին առարկա, այլ այն դարձնել հայոց լեզվի մի մասը, քանի որ այն սերտ կապված է հայերենին։ Երկրորդ (եւ ամենակարեւորը)՝ Հայ եկեղեցին եւ նրա ներկայացուցիչները ուրույն դեր են ունեցել մեր ժողովրդի կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։ Հայոց եկեղեցու պատմություն առարկան շատ ավելի բազմաժանր է եւ ներառում է անգամ ճշգրիտ գիտություններ, լեզու, գրականություն, փիլիսոփայություն, արվեստ, երաժշտություն եւ այլն։ Ինչպես անհնարին է պատկերացնել Հայաստանի պատմության ուսումնասիրությունն առանց Եղիշեի, Մովսես Խորենացու, Կիրակոս Գանձակեցու, Թովմա Մեծոփեցու, Ստեփանոս Օրբելյանի եւ այլոց երկերի, այնպես էլ անհնար է պատկերացնել, օրինակ, հայոց լեզվի ու քերականության ուսումնասիրությունը՝ առանց Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Քերթողի, Ստեփանոս Սյունեցու, Հովհաննես Երզնկացի Պլուզի, Եսայի Նչեցու եւ այլոց վարքի ու գործերի։ Հայ եկեղեցու պատմությունը անքակտելիորեն կապված է հայ մեծ գրողների ու բանաստեղծների՝ Գրիգոր Նարեկացու, Վարդան Անեցու, Գրիգոր Տղայի, Առաքել Սյունեցու, մյուսների կյանքի ու ստեղծագործության հետ։ Հայ արվեստի պատմության անբաժան մասն են Գրիգոր Մլիճեցու եւ Թորոս Ռոսլինի, Գրիգոր ու Սարգիս Պիծակների ու Մոմիկի կյանքն ու ստեղծագործությունը։ Ի՞նչ եք կարծում, մեր երեխաները պե՞տք է իմանան, որ Անանիա Շիրակացին ժամանակի մեծ մաթեմատիկոսն ու աշխարհագրագետն էր, իսկ Մխիթար Գոշը համաշխարհային իրավագիտական մտքի կարկառուն ներկայացուցիչը։ Մեր երեխաները պատկերացում պիտի ունենա՞ն հայ ճարտարապետության այնպիսի գլուխգործոցների մասին, ինչպիսիք են Դադիվանքն ու Գանձասարը, Տաթեւի վանքն ու Հաղպատավանքը։ Մեր աշակերտները պե՞տք է իմանան՝ ինչ ասել է գրչատուն։ Համոզված եմ՝ առողջ դատողություն ունեցող մարդիկ դրական պատասխան կտան այս հարցերին։ Համոզված եմ նաեւ, որ մեր ազգի մեծամասնությունը կհամաձայնի այն տեսակետին, որ անկախ հավատից, դավանաբանությունից կամ եկեղեցական պատկանելիությունից՝ մեր երեխաները պետք է ընդհանուր պատկերացում ունենան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Խորհուրդների ու Պատարագի վերաբերյալ։ Մենք պարծենում ենք, որ առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեությունը, մեր հյուրերին ցուցադրում ենք միջնադարյան եկեղեցիներն ու տաճարները՝ դույզն-իսկ պատկերացում չունենալով դրանց պատմության եւ իր ժամանակի համար դրանց նշանակության մասին։ Սա դավանանքի ազատության կամ պետության աշխարհիկության հարց չէ, սա ինքնաճանաչողության եւ ինքնահարգանքի հարց է։

Մեր ընդդիմախոսները կարող են ասել՝ քանի որ Հայոց եկեղեցու պատմությունը այս կամ այն չափով ներառում է տարբեր բնագավառներ, ապա այն կարելի է առհասարակ չուսումնասիրել։ Նման տեսակետի ոչ ճիշտ լինելը կարելի է բացատրել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի ուսումնասիրության օրինակով։ Խորհրդային ժամանակներում Նարեկացու ստեղծագործությունը ներկայացվում էր իբրեւ միստիկ-քնարական պոեզիա, մինչդեռ շատ հավատացյալների համար «Մատյանը» Հայ եկեղեցու սուրբ հոր աղոթագիրքն է, այլոց համար՝ ժամանակի մեծագույն հավատացյալ հումանիստի հոգու ճիչը։ Բնավ չնսեմացնելով հայոց լեզվի ու գրականության մեր ուսուցիչների գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները՝ հարկ եմ համարում նշել, որ միայն Գրիգոր Նարեկացու կյանքի աստվածաբանության համալիր իմացությամբ, իր ժամանակի պատմական ու հասարակական-քաղաքական իրողությունների իմացությամբ օժտված մանկավարժը կարող է ճիշտ բացատրել եւ աշակերտներին ներկայացնել Նարեկացուն, նրա աղոթքների իմաստը, եւ թե ինչու է Նարեկը բանաստեղծական բացառիկ կոթող, բացատրել, թե ովքեր են կաթոլիկ եկեղեցու ուսուցիչ-հայրերը եւ թե ինչու այդ 36 վարդապետներից մեկը ճանաչվեց Հայ եկեղեցու սուրբ հայրը։

Սույն ակնարկով չեմ կարող չանդրադառնալ նաեւ բարոյականության եւ խրատաբանության հարցին։ Համոզված եմ, որ Հայոց եկեղեցու պատմությունը մեր երեխաների մեջ դաստիարակում է նաեւ բարոյական արժեհամակարգ, հանդուրժողականություն եւ մարդասիրություն։ Ծիծաղելի է, երբ, չհամաձայնելով այս պնդման հետ, մեր ընդդիմախոսները հղում են անում Հայ եկեղեցու արդի սպասավորների երբեմն մտացածին, երբեմն իրական մեղքերին։ Լավ չէ միայն թերություններ նկատել եւ չարժեւորել այն հսկայական ջանքը, որ հայ հոգևորականն է ներդնում ազգային գիտակցության կերտման, ազգային արժեքների պահպանման, ներհամայնքային, միջհասարակական խնդիրների լուծման գործում. մի՛ մոռացեք նաեւ այն հոգեւորականներին, ովքեր սահմանին կանգնած են զինվորի կողքին՝ Խաչով ու զենքով։ Թույլ տվեք հիշեցնել, որ եկեղեցու ժամանակակից սպասավորների ոչ մի մեղք կամ զանցանք չի կարող ստվերել Հովհաննես Օձնեցու եւ Հովհաննես Իմաստասերի, Ներսես Շնորհալու եւ Վարդան Արեւելցու, Գրիգոր Տաթեւացու եւ Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) ու մեր եկեղեցու այլ վարդապետների բարոյագիտությունն ու խրատաբանությունը։ Դուք հրաժարվում եք Հայ Առաքելական եկեղեցուց, նրա սուրբ հայրերից, նրա 1719-ամյա պատմությունից միայն այն պատճառով, որ մերօրյա եկեղեցին ու նրա սպասավորները ինչ-ինչ խնդիրներ ու «ախտե՞ր» ունեն։

ՀԱԵ սպասավորները մեր հասարակության մասնիկն են՝ իրենց դրական ու բացասական կողմերով, որ հատուկ են մեր հասարակությանը։ Մենք մի մեծ ընտանիք ենք, ու եթե ընտանիքի որեւէ անդամ խնդիր ունի, պարտավոր ենք օգնել նրան, ոչ թե մերժել։ Ախտեր ու խնդիրներ կան ոչ միայն եկեղեցում, այլեւ մեր հասարակության, մեր պետության, մեր պետական գործիչների մեջ։ Հրաժարվե՞նք մեր պետությունից։ Մեր ազգի պատմության ամենաճակատագրական պահերին Հայ Առաքելական եկեղեցին օգնել է մեզ վերապրելու եւ, փաստորեն, փոխարինել է մեր պետականությանը։ Միգուցե այսօր այն օրն է, երբ մեր եկեղեցին մեր իսկ եւ մեր պետության աջակցության կարիքն ունի, եւ մենք պարտավոր ենք նրան օգնել, որպեսզի վաղը նա դարձյալ օգնի մեզ։

Հայաստանը համաշխարհային հանրության մի մասն է։ Լիովին գիտակցում եմ, որ գլոբալիզացիայի ընթացքը չի կարող չանդրադառնալ մեզ վրա։ Ես բնավ դեմ չեմ, որ մեր երեխաներն ուսումնասիրեն ծրագրավորում եւ նորագույն տեխնոլոգիաներ, ճշգրիտ գիտություններ եւ օտար լեզուներ։ Սակայն խորապես համոզված եմ, որ իրեն հայ համարող յուրաքանչյուր անհատ, անկախ նրանից՝ ինչպես է վերաբերվում Հայաստանի քրիստոնեացմանը 4-րդ դարում, հավատացյալ է, թե աթեիստ, պարտավոր է գիտենալ, հարգել եւ սերունդներին փոխանցել իր ազգային ժառանգությունը, որը առաջին հերթին Հայ Առաքելական եկեղեցու ժառանգությունն է։ Հակառակ դեպքում, այսօր հրաժարվելով Հայ Առաքելական եկեղեցու պատմությունից, վաղը կհրաժարվենք սեփական ավանդույթներից, մշակույթից, լեզվից։ Պատկերացնել իսկ չեմ ուզում, որ երբեւէ ապագայում հայոց լեզուն կկորցնի իր այժմեականությունը, ընտանիքի ու ծնողների հեղինակությունը կդառնա անկարեւոր, քրիստոնեական արվեստն այլեւս չի լինի գեղեցիկ, քրիստոնեական պատարագը չի ոգեշնչի, հոգեւորությունը, բարոյականությունն ու բանականությունը կմնան անցյալում, չեն լինի բարեպաշտություն, կարեկցանք եւ ընտրության իրավունք», - շեշտում է Դ. Ծաղիկյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում