ԵԱՀԿ-ն դիմել է Բաքվին եւ Երեւանին. անհապաղ դադարեցնել կրակը եւ վերսկսել առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ
Արխիվ 16-20ԵԱՀԿ-ում անհանգստություն են հայտնել Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտության կապակցությամբ եւ կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: «Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին բռնության աճով եւ կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, նախքան նոր զոհեր հայտնվեն», – հայտարարել Է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ ընկերներին եւ մտահոգություն հայտնել երկու կողմերից վիրավորների վիճակով, ինչպես նաեւ ընդգծել բանակցությունների անհրաժեշտությունը եւ աջակցություն հայտնել Մինսկի գործընթացին. «Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի հակամարտությունը նվազագույն ժամանակի մարդկանց, եւ վերսկսել առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ»:

