«ԱՄՆ-ն պետք է ամուր դիրքորոշում զբաղեցնի խաղաղությանն ուղղված այս սպառնալիքի դատապարտման հարցում»

Արխիվ 16-20

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո այս տարվա հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած հրադադարի ռեժիմի ամենախոշոր խախտման ֆոնին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները: Այս մասին տեղեկացնում է asbarez.com կայքը` հղում տալով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին:

«Ադրբեջանը կրկին փորձում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի կտրուկ հռետորաբանությունը ևս մեկ հակամարտություն սանձազերծելու համաձայնեցված ջանքերի մաս է»,-ասել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը:

Սենատոր Էդ Մարքին իր աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

«Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները և պետք է անհապաղ դադարեցնեն այս հակամարտությունը»,-հայտարարել է սենատոր Մարքին:

Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին անդամն էր, որը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը:

«Ես շատ անհանգստացած եմ վերջին օրերին Հայաստանի սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքների և ապակայունացնող քայլերի առնչությամբ` ներառյալ հայ զինվորների ուղղությամբ կրակելը: Այդ գործողությունները սպառնալիքի տակ են դնում զինվորների և խաղաղ բնակչության կյանքը և բարձրացնում են հակամարտության սրման վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար` մանավանդ համավարակի պայմաններում: Այս գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության և նրա կողմից իր սահմաններին միջազգային մոնիթորինգ իրականացնել թույլ չտալու համատեքստում: Ես կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին` բոլոր կողմերին բացատրել զսպվածության և լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է Ադամ Շիֆը:

Կենտրոնական Կալիֆոռնիայից կոնգրեսական Թիջեյ Կոքսը հայտարարել է. «Ադրբեջանի կողմից Հայաստանի Տավուշի մարզի վրա հարձակումը հանդիսանում է ժողովուրդների միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտում և Ադրբեջանի կողմից սեփական սահմանները միջազգային մոնիթորինգի ենթարկելուց հրաժարվելու արդյունք: ԱՄՆ-ն պետք է ամուր դիրքորոշում զբաղեցնի խաղաղությանն ուղղված այս սպառնալիքի դատապարտման հարցում»:

Քոքսը նշել է, որ իր աջակցությունն է հայտնում մեկ այլ կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից ղեկավարվող Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում (National Defense Authorization Act) փոփոխություն կատարելուն, որը կարգելի Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերել:

Նույն Բրեդ Շերմանը, որը հանդիսանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, նույնպես դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան:

«Ես շատ անհանգստացած եմ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի կատարած սադրանքների առնչությամբ: Այդպիսի գործողությունները սպառնալիքի տակ են դնում զինվորների ու քաղաքացիական բնակչության կյանքը: Ցավոք, այդ գործողություններն անսպասելի չէին՝ հաշվի առնելով Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ»,-ասել է կոնգրեսական Շերմանը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կոնգրեսականներին աջակցության և Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում