«Էներգետիկան երբեք չի կարող օնլայն ձևով փոխանցվել»

Արխիվ 16-20

        Այսօր մեր իրականության մեջ մտած պանդեմիան խանգարում է շատերիս տեսնել և զգալ գեղեցիկն ու կատարյալը: Մարդը հնարավորություն չունի ստանալու հոգևոր սնունդ, քանի որ փակ են մեր մշակույթի օջախները: «Իրավունք» թերթն այս անգամ զրուցել է  Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն` Նունե Ավետիսյանի հետ:

- Մինչ կորոնավիրուսը ինչպե՞ս էր ընթանում թանգարանային կյանքը:

-Այս տարվա մեջ պլանավորել էինք բավականին շատ ցուցադրություններ, ցուցահանդեսներ, բայց ցավոք սրտի մարտի 15-ից հետո թանգարանը փակվեց: Փորձում ենք պահել աշխուժությունը օնլայն տարբերակով, որն իհարկե նկարների համար դա անընդունելի է:

-Այս տարի ցուցադրություններ ունեցե՞լ եք:

-Այս տարվա մեջ  Իտալիայի դեսպանատան հետ կազմակերպված  ունեցանք  Կարլո Մոնտարսոլոի անհատական ցուցահանդեսը, որը տղան էր կազմակերպել: Ցուցադրությունից հետո մենք փակվեցինք: Մինչև մարտի 15-ը  բավականին այցելուներ ունեինք: Շատ մեծ պլաններ կային դրսից շատ ցուցահանդեսներ ունեինք: Բնականաբար այդ ամբողջը չեղյալ եղավ:

-Իսկ օնլայն տերբերակն ինչե՞ս եք անցկացնում:

-Օնլայն տարբերակով ամեն շաբաթ վերցնում ենք երկու նկարիչ, իրենց գործերը, կենսագրականը, պատմությունները և փորձում ենք հետաքրքիր ձևով ներկայացնել մեր կայքում  և ՖԲ էջում:Ցուցադրում ենք ոչ միայն այն նկարիչներին, որոնք ներկայացված են  ցուցասրահում, այլև նրանց, որոնք  վաղուց կամ չեն ներկայացվել, կամ ընդհանրապես հնարավորություն չի եղել իրենց աշխատանքներն ամբողջությամբ ներկայացնել: Դա վերաբերվում է հատկապես գրաֆիկական աշխատանքներին և  ինչու չէ որոշ քանդակների: Օգտվելով այս փակ առիթից` կայքն ավելի ենք բարելավում, մշակում: Այն շուտով կվերաբացվի և   կունենանք օնլայն շոփինգ հավելվածը, որովհետև ունենք  հուշանվերներ, գրքեր, որպեսզի  մարդիկ կարողանան գոնե այդպես ձեռք բերեն և ինչո՞ւ չէ ֆինանսապես թանգարանն ունենա արտաբյուջետային եկամուտ:

-Օնլայն տարբերակով հնարավո՞ր է զգալ արվեստի ուժը:

-Էներգետիկան երբեք չի կարող օնլայն ձևով փոխանցվել: Ամեն նկար ունի իր էներգետիկան, ասելիքը: Կարող ենք տեսնել օնլայն տարբերակով նկարը, բայց չզգալ: Ես իմ սեփական փորձից եմ ասում, երբ որ գրքերով եմ նայում, հետո գնում եմ և դրսում եմ նայում  նույն Ռաֆալեը, Ռուբենսը մնացած ժամանակակից նկարիչների գործերը արցունքներով եմ դուրս գալիս սրահներից: Հետո, երբ մարդիկ գալիս են` կա երկխոսություն: Օնլայն տարբերակով այդ  երկոսությունը չկա: Մարդիկ շփման կարիք ունեն: Երբեմն սկսում են իրենց տպավորություններն ասելիմանում են այն ինչ որ վաղուց ուզում էին իմանալ, բայց չէին կարողանում ինչ որ բան գտնել: Գոնե օրը երեք այցելու էլ լինի միևմույն է կհամարես, որ այդ երեքին դու լիցքավորել ես, թե՛ գիտելիքով, թե՛ տպավորությունով, թե՛ գեղեցկությունով և արվեստով: Եվ դա մեծ նշանակություն ունի: Մենք կողմ ենք, որ վերաբացվեն գոնե քիչ քանակի այցելուներով:

-Ռեստավրացիայի հետ կապված խնդիրներ ունե՞ք:

-Ունենք, դա  ծրագրի մեջ էր և կարծում եմ, որ երբ որ վերաբացվենք, կիրականցնենք: Այս պահին ոչ ոք չի աշխատում, որ այդ հարցը բարձրացնենք:

-Տեսնում եմ որքան լավ եք պահպանում հակահամաճարակային կանոններ. Սրճարանները գործում են ինչո՞ւ չեն գործում թանգարանները:

-Մեզ մոտ ամեն կանոն պահպանվում է: Բոլորի համար դիմակներից եմ ձեռք բերել, որ հսկիչները կամ էքսկուրսավարները եթե այցելու լինիիրենց համար հեշտ լինի աշխատելը: Իմ առաջարկն է, որ թույլ տան աշխատել  գոնե սահմանափակ քանակով  այցելուների հետ, իսկ էքսկուրսիաներն էլ լինեն միայն գրանցումով նախապես պայմանավորված:

 

Նունե Զաքարյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում