Լիբիան Եգիպտոսի զորքերին թույլատրել է պատերազմի մեջ մտնել Թուրքիայի եւ նրա գրոհայինների դեմ
Արխիվ 16-20Երեքշաբթի օրը Լիբիայի խորհրդարանը՝ Ներկայացուցիչների պալատը, որը նիստեր է անցկացնում երկրի արեւելքում գտնվող Տոբրուկե քաղաքում, Եգիպտոսի բանակին թույլատրել է միջամտել լիբիական հակամարտությանը: Այս մասին ասված է օրենսդիր մարմնի պաշտոնական հայտարարության մեջ, որը համագործակցում է Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հետ։ «Հաշվի առնելով, որ մեր հայրենիքը ենթարկվում է Թուրքիայի կողմից ուղղակի ներխուժման, ինչպես նաեւ Լիբիայի ինքնիշխանության խախտման ... Լիբիայի խորհրդարանը ողջունում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի արտահայտությունները: Մենք կոչ ենք անում եղբայրական Եգիպտական զորքերին՝ միանալ լիբիական բանակին՝ հակազդելու երկրի եւ ամբողջ տարածաշրջանի օկուպացիային եւ անվտանգության խաթարմանը»,- ասված է տեքստում:

