«Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում

Արխիվ 16-20

«Ինչպես հայտնի է, հունիսի սկզբներին ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը: Նա համակարգի համար նոր մարդ չէ, ինչպես ասում են՝ «մեջից է» և կարիերան սկսել է դեռ 2009 թվականից՝ մուտք գործելով համակարգ որպես ՊԵԿ տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ, այնուհետև աշխատել է տարբեր պաշտոններում, մասնավորաբար անցել է համակարգում իրավական բլոկի բոլոր աստիճանները: 

Համակարգի մեր աղբյուրները նշում են, որ նա ՊԵԿ նախագահ է նշանակվել ոչ միայն կարգ ու կանոն հաստատելու, այլև բռնելու «անօրենների» ու «ապօրինի հարստացածների» ձեռքը:

Ի դեպ, մեր աղբյուրները պատմում են նաև, որ առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում, և համակարգը համալրվելու է երիտասարդ, բանիմաց կադրերով: Մեր տեղեկություններով, կադրերի ընտրության հարցն անձամբ ՊԵԿ նախագահի տիրույթում է: 

ՊԵԿ-ում խոսում են, որ նորանշանակ նախագահը կադրային քաղաքականության հարցում մերժում է ԽԾԲ –ների ինստիտուտը, իսկ այս հարցում թույլ չի տալիս որևէ միջամտություն տեղակալների կողմից:

Վերջիններս, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող նման որոշումներ կայացնել ինքնուրույն. սա նրանց համար անկանխատեսելի է եղել, ինչից էլ, ըստ մեր տեղեկությունների, բավականին «նեղված» են:

Մեր զրուցակիցներից մեկն ասում էր նաև, թե Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում ևս երբեք «օգտակար» չի եղել իր անմիջական շրջապատին: ՊԵԿ-ի գլոբալ, մասնավորապես վարչարարության և զարգացման ծրագրերի առումով էլ խոսում են, թե նոր ղեկավարը դրանք ճիշտ է համարում, սակայն իրագործման ճանապարհին հնարավոր են շտկումներ»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում