Ով է իրավունք տվել Կարպիս Փաշոյանին ստվերել հերոսների ինքնազոհությունը. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

Արխիվ 16-20

 

 

Այն բանցի հետո, երբ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը բացահայտ հայտարարեց, որ «Կյանքի խոսք» կառույցի անդամ է, շատերը սկսեցին քննարկել այն հարցը, որ այս ամենը կարող է նախադեպ ստեղծել, որպեսզի աղանդավորական կառույցի անդամները զբաղեցնեն այս կամ այն բարձր ու պատասխանատու պաշտոնը: Բուռն քննարկումներից հետո ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ստանձնեց Գ. Աճեմյանին պաշտպանելու բացառիկ պաշտոնը, վերջինս հայտարարեց, թե աղանդ բառի գործածությունը հակաիրավական է եւ միջնադարյան խավարամտության դրսեւորում:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հերոսներին, Կ. Փաշոյանը ասել է, թե իբրեւ ապրիլյան պատերազմի նահատակ հերոս Ռոբերտ Աբաջյանը մանկահասակ դեմքով տղա է եղել եւ պատերազմի օրերին չի էլ հասկացել թե ինչ  է կատրվում:
Այսինքն` վարչապետի խոսնակի կարծիքով` Ռ. Աբաջյանը եւ մյուս հերոսները, որոնք գնացել է հերոսական քայլի, եղել է լրիվ պատահականությո՞ւն:
Կարպիս Փաշոյանի այս հայտարարությունից հետո բացասական արձագանքներն այնքան շատ եղան, որ վերջինս սկսեց արդարանլ, թե իր միտքը լավ չեն հասկացել, ինքը նկատի է ունեցել այն, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տղաները չեն հասկացել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել եւ այլն: Փաստորեն, եթե որոշ գիտակից մարդիկ չարձագանքեին Փաշոյանի հայտարարությունը, այդպես էլ վերջինս չէր հասկանա, որ պետք չէ համարավետ դիրքում հանգիստ նստել եւ քննադատել եւ ստվերել ապրիլյան պատերազմի մասնակիցների արարքաները:
Ինչեւէ, գուցե լավ կլիներ, որ նույն Կարպիս Փաշոյանը իրեն իրավունք չվերապահեր գնահատականներ տալու հերոս Ռոբերտ Աբաջյանի եւ մյուսների արարքներին, քանի որ նրանց քայլերն արդեն գնահատել է ժողովուրդը`նրանց ճանաչելով, որպես հերոսներ:
Ի դեպ, առավել վտանագավոր այն չէ, որ առաջին փոխվարչապետի խոսնական է նման տեսակտե հայտնում, առավել վտանագվոր է, որ ակդ տեսակետը հայտնում է պատմության նախկին ուսուցիչ ընկեր Փաշոյանը: Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ կարող է նա սովորեցնել իր աշակերտներին:

ԱԻՆ-ում բունտ է հասունացել, Ռոստոմյանը ստիպված նահանջել է

ԱԻՆ-ում բունտ է հասունացել, Ռոստոմյանը ստիպված նահանջել է․ «Հրապարակ»

«Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությասն պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է:

Սակայն նախարարի հրամանից ժամեր անց համակարգում բունտ է հասունացել: ԱԻՆ-ի բարձր կոչում ունեցող պաշտոնյաները տարակուսել են, թե իրենք պիտի այդ երիտասարդի՞ն ենթարկվեն, եւ սպառնացել են, թե խմբերով դիմումներ կգրեն եւ կհեռանան:

Հրաչյա Ռոստոմյանը բողոքի ալիքի ներքո ստիպված է եղել նշանակումից մեկ օր հետո ազատել նրան, և մինչ օրս վարչությունը պետ չունի»:

Ա. Միրզոյանը դեմ էր 1-ին փոխվարչապետի ինստիտուտին, այժմ այդ պաշտոնի «բարիքներից» է օգտվում

Ա. Միրզոյանը դեմ էր 1-ին փոխվարչապետի ինստիտուտին, այժմ այդ պաշտոնի «բարիքներից» է օգտվում.«Հրապարակ»

«Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին: Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսում են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ: Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ Դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում: «Չենք նախատեսում»: Ինչո՞ւ: Հարցն անպատասխան մնաց: Միրզոյանը, հիշեցնենք, դեմ էր նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտին, որի «բարիքներից» այժմ օգտվում է, իսկ ժամանակին քննադատում էին, որ սա հատուկ Կարեն Կարապետյանի համար «ստեղծված» պաշտոն է, որից պետք է օրենսդրորեն հրաժարվել»,-գրում է թերթը:

Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում. Ալեքսանյանը նրա եղբոր փեսան է. «Ժամանակ»

Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում. Ալեքսանյանը նրա եղբոր փեսան է. «Ժամանակ»

 «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում:

Դժգոհությունը, հիշեցնենք, ծագեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի նշանակումից հետո, որը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը:

Դրան հաջորդեցին մի քանի այլ խայտառակ նշանակումներ: Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա եւս վկայի կարգավիճակով կանչվեց ԱԱԾ՝ հարցաքննության:

Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում: Մասնավորապես՝ երեկ հրաման է ստորագրվել Ալբերտ Ալեքսանյանին ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ նշանակելու մասին: Ալբերտ Ալեքսանյանը Ռաֆիկ Մաշադյանի եղբոր փեսան է:
Մինչեւ վերջերս նա ՊԵԿ-ում ընդամենը տեսուչ էր աշխատում»:

Նորին Սրբության մեքենան շրջափակված է 

Նորին Սրբության մեքենան շրջափակված է (Շտապ)

Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ ընդգծում. «Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով եւ քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ

ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր մտահոգությունն է հայտնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ:

«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու և անհրաժեշտ ընթացք տալու համար»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ցուցարարները սպառնում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

«Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում»,- գրել էր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հայ Առաքելական եկեղեցին վերջին տարիներին բացահայտ թիրախավորվել է․ Կոմիտաս Վարդապետ

Հայ Առաքելական եկեղեցին վերջին տարիներին բացահայտ թիրախավորվել է․ Կոմիտաս Վարդապետ

<<Հայ Առաքելական եկեղեցին վերջին տարիներին բացահայտ թիրախավորվել է, դարձել է նշանակակետ եւ յուրաքանչյուր անձ իր նիզակը լարում է՝ նետը դեպի եկեղեցի արձակելու համար։ Ես կարծում եմ, որ տրամաբանական չէ Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրել որոշ հարցերում, իսկ մյուսներին թողնել խաղաղության կղզյակում։ Եթե մենք քննադատում ենք մի կառույց , ուրեմն պատրաստ լինենք նույն կերպ քննադատել մնացած կառույցներին>>,- անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցու նկատմամբ իրականացվող տարատեսակ ակցիաներին, <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, նկատելով․

- Օրինակ, երբ տարիներ առաջ Ավետարանական եկեղեցու՝ Միքաելյան ազգանունով մի եպիսկոպոս քննադատեց Ավետարանական եկեղեցուում առկա դրամի լվացումները՝ շուրջ երեք հարյուր միլիոնի մասին էր խոսքը։ Չգիտես ինչու ոչ ոք չանդրադարձավ դրան։ Բայց, երբ Հայ Առաքելական եկեղեցու ներսում ինչ-որ մի բան է լինում՝ մարդիկ բռնում են դրա պոչը եւ անընդհատ քննադատում։ Թե ինչն է պատճառը, որ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ մարդիկ այդքան ոչ ներողամիտ են եւ դաժան՝ չեմ կարողանում հասկանալ ։ Բայց դրան զուգահեռ չափազանց ներողամիտ են  աղանդավորական շարժումների նկատմամբ։ Ա;յ, սա է, որ ես չեմ կարողանում հասկանալ։

Իշխանության ներկայացուցիչ, Կյանքի խոսք կրոնական կառույցից Աճեմյանը դատական պրոցեսների մե՞ջ

Իշխանության ներկայացուցիչ, Կյանքի խոսք կրոնական կառույցից Աճեմյանը դատական պրոցեսների մե՞ջ

Արդեն մի քանի օր է՝ մամուլի կիզակետից չի հեռանում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամ պետական պաշտոնյայի ̀ Կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի շուրջ սկանդալային հրապարակումները:

Բանն այն է, որ կարծիք կա, թե «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունն ի սկզբանե բավականին լուրջ օգնություն է ցուցաբերել թավշյա հեղափոխությանը, ինչի արդյունքում էլ այդ կրոնական կազմակերպության անդամները պաշտոններ են ստանում և սկսում միմյանց «եղբայրական» աջակցություն ցուցաբերել:

Այդպիսի դեպք բացահայտվեց երեկ, երբ հրապարակվեց, թե նույն Գևորգ Աճեմյանն իր մոտ է հրավիրել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ-ի ղեկավարներին և գրեթե սպառնալիքի տոնով հորդորել նրանց կարճ ժամկետներում «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը, սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։

Այս տեղեկությանը հաջորդեց «Աշտարակ Կաթ» ընկերության դիրքորոշումն այն մասին, որ իսկապես եղել է նման հանդիպում, որի ժամանակ քննարկվել է «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին փոխանցելու հնարավորությունը: Նշվել էր նաև, որ սպառնալիք չի եղել:

Այսինքն, Գևորգ Աճեմյանը, ով մեծ ոգևորությամբ ֆեյսբուքում կիսվել էր գրառումով և հավելել իր դիրքորոշումը, թե չէր կարող ինքը բիզնես խլել, դրել է իրեն ծիծաղելի դրության մեջ: Բանն այն է, որ Գևորգ Աճեմյանն առնվազն հաստատեց, որ փորձ է արել «Աշտարակ Կաթ»-ի բիզնեսը ինչ-որ կերպ փոխանցել իր դավանակիր եղբորը ̀ Աշոտ Ափոյանին:

Փաստորեն, Գևորգ Աճեմյանը փորձել է պետության կողմից երկու իրավաբանական անձանց միջև առաջացած վեճին միջամտել, և դա այն պարագայում, երբ առկա է հանրությանը լավ հայտնի սնանկության գործ, որի ժամանակ կայացվել են մի շարք դատական ակտեր: Այսինքն, պետությունը կամ պետական պաշտոնյան անտեսում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը և փնտրում մեխանիզմներ վեճը լուծելու համար, հաշվի չառնելով, որ այն արդեն իսկ լուծվել է դատարանի որոշմամբ: Խնդիրը կոմպետենտության և պաշտոնական դիրքը նեղ անձնական շահերի ծառայեցնելն է:

Հետաքրիր է՝ Գևորգ Աճեմյանն այլ ՍՊԸ-ների վեճերի մեջ է՞լ է խառնվում և փորձում հաշտեցնել, և ևս մի հետաքրքիր բան. այդ ինչպե՞ս է պատահել, որ Աճեմյանը հյուրեր է ընդունում և միայն հանդիպման ժամանակ է իմանում, թե ում է ընդունել և ինչ պետք է խոսի: Նրա այս արտահայտությունն ավելի խոսուն է: Այսինքն՝ Աճեմյանն իր տեղում չէ և պատկերացում չունի ընթացող պրոցեսներից:

Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատունը չի քանդվում, շինաշխատանքներն են դադարեցվել

 

Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատունը չի քանդվում, շինաշխատանքներն են դադարեցվել.«Հժ»

 «Օրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ դա արվում է, որպեսզի իրավապահ մարմինների համար չափելի չլինի, թե ինչ միջոցներով է կառուցվել այս դղյակը:

Սակայն «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը ոչ թե քանդվում է, այլ ուղղակի դադարել է դրա կառուցապատումը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Վահագնի թաղամասի առանձնատներից մեկը ոչ թե իր սեփականությունն է, այլ ինքն այնտեղ վարձով է ապրում: ՀԺ-ն պարզել էր, որ այստեղ առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից:

Նշենք, որ Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով»:

«Սպայկա» ՍՊԸ-ն պետական բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ. հարուցվել է քրգործ․ ՊԵԿ

«Սպայկա» ՍՊԸ-ն պետական բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ. հարուցվել է քրգործ․ ՊԵԿ

2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունից հետաքննության վարչություն է ստացվել «Սպայկա» ՍՊԸ-ումկատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները՝ 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարված խախտումների և պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախապատրաստվել են նյութեր: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  «Սպայկա» ՍՊ ընկերությունը  2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 18,671,808,672 դրամի 61.084.701 կիլոգրամ քաշով լոլիկի արտահանում Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Արտահանված լոլիկի քանակից առնվազն 44.912.368 կիլոգրամի իրացումն ընկերության պատասխանատու աշխատակիցները հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթերում  ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով՝ մեկկիլոգրամլոլիկըհայտարարագրելով 105,28 դրամից մինչև 373,43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել:

Ընկերության կողմից  իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր ներկայացնելու հետևանքով, 2015-2017 թվականների համար հարկային տեսչություններ կայացված ռեզիդենտի շահութահարկի հաշվարկով, առնվազն 10,226,412,296  դրամ գումարի պակաս շրջանառություն է ցույց տրվել, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածի համար  շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետականբյուջե չի  վճարվել ընդհանուր 2,045,282,459 դրամ գումար:

Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 13-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Սպայկա». Մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում

«Սպայկա». Մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում

«Սպայկա» ընկերության մամուլի քարտուղար Էդվարդ Անտինյանը Facebook-ի իր էջում գրել է. 

«Ի պատասխան հարցումների, այս պահին կարող ենք հայտնել միայն, որ այսօրվա ՊԵԿ հաղորդագրության համաձայն «Սպայկա» ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին մենք ևս տեղեկացել ենք մամուլից և մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թե՛ Կառավարության հուլիսի 4-ի նիստում, թե՛ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպայկա» ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել, ստուգումներ եղել են ընկերության տարածքում գործող երկու այլ ընկերություններում։ Սակայն, այս հայտարարությունից մեկ օր անց ՊԵԿ-ը  «Սպայկա» ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին է հայտարարում։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Կարծում ենք, որ ՊԵԿ-ը մեզ լրացուցիչ պարզաբանումներ կանի, որից հետո կհստակեցնենք մեր անելիքները»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել,  այն մասին, որ «Սպայկա» ընկերություններում շուրջ 2 միլիարդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: Հավելենք, որ երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մենք «Սպայկա»-ում ստուգումներ չենք իրականացրել: Թերևս, հնարավոր է, որ իրականացնենք: Մենք «Սպայկայի» գրասենյակում իրականացրել ենք  «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններին առնչվող որոշակի գործողություններ»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում