ԲԱՄԲԱՍԱՆՔ
Արխիվ 16-20Ըստ վստահելի աղբյուրի` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն. դիմակայուն Հայաստան փոփոխվող աշխարհում» 47 էջանոց փաստաթուղթը, որի շնորհանդեսը մեծ շուքով բացվել է Նիկոլի կողմից, վերջնական «փորձաքննություն» է անցել սորոսական փորձագետների կողմից: Բանն այն է, որ Նիկոլի «ցանկությունների մատյանից» չտարբերվող այդ «աջաբ-սանդալ» փաստաթուղթը վերջնական վիճակով հաստատելը սորոսականները Նիկոլին չվստահեցին, քանզի կասկածում էին, որ բռնապետիկը գավառական «շուստրիությամբ» աչք կփակի անդրազգային տերերի առանցքային որոշ պահանջների բացակայության վրա: Մեր աղբյուրի խոսքով` նրանց հատկապես հետաքրքիր էր հոգեւոր ոլորտին վերաբերող մասը, որպեսզի հանկարծ աչքաթող չարվի քայքայիչ պաշտամունքներին «ազգային արժեքի» կարգավիճակով օժտելը:

