ՊԱՐԶ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆՔ ԱՅՍ ԽԱՅՏԱՌԱԿ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Արխիվ 16-20

Երեկ «Նիկոլ Փաշինյանի անվան պետական կոմեդիայի» Ազգային ժողովում «Արտակարգ դրություն» տրագիկոմեդիայի հերթական սերիան էր: Եվ ահա ՀՀ պարետ, համատեղության կարգով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վերջապես փորձեց հոդաբաշխ բացատրություն տալ այն մառազմին, թե ինչու են անգամ ընտանիքի անդամները պարտավոր  ավտոմեքենաներում դիմակ կրել, երբ օրվա մի զգալի մասը միասին են ու առանց դիմակի:

Բայց նախ հիշեցնենք, որ  ժամանակին այդ հարցի պատասխանը Նիկոլը, որը գոնե ձեւականորեն, այսինքն՝ օրենսդրորեն որեւէ կապ չունի դիմակների հետ, քանի որ այդ հարցը պարետի մոնոպոլ իրավունքն է, այս բացատրությունն էր տվել. «Հարցը կարծես տրամաբանական է, բայց այն ունի մի քանի կոնկրետ պատասխան: Նախ, որ ձեր տեսքով կողքինների զգոնությունը բարձրացնեք... Երկրորդ, որ թույլ չտաք, որ նույն ընտանիքի անդամներ չհանդիսացող անձինք, օգտվելով նույն ընտանիքի անդամների իրավունքից, մեքենայի մեջ դիմակ չկրեն եւ դառնան վիրուսի տարածման կոնկրետ աղբյուր: Երրորդ, ի վերջո, դուք ձեր մեքենան ժամանակ առ ժամանակ տանում եք լվանալու, սպասարկման: Դուք չգիտեք, թե ով եւ ինչպես է լվանում: Դուք վստահ չեք, որ երբ ձեր դեմքը դնում եք ապակուն, երեխաները սիրում են դա, կամ դիպչում եք բռնակին...»: Պարզ է, որ այս բացատրության ամեն մի կետ վարչապետի աթոռին նստած անձի ադեկտվատության հետ կապված հարցեր է առաջ քաշում: «Կողքինների զգոնությունը բարձրացնեք...»: Բայց մի՞թե ՀՀ «հպարտ» քաղաքացիները նման պարտավորություն ունեն: «Ձեր մեքենան ժամանակ առ ժամանակ տանում եք լվանալու, սպասարկման...»: Իսկ եթե մեքենայի տերն այնտեղ առանց դիմակի նստելու իրավունք ունի, հանկարծ լվալուց հետո վարակվի, գնա տուն, Նիկոլի օրինակով տանեցիներին վարակի, բա ի՞նչ կլինի...

Եվ ահա երեկվա նիստում Ավինյանը, թերեւս հասկանալով, թե ինչ տրամադրություններ կառաջացնի լսողների մոտ, եթե Նիկոլի բոլոր ասածները կրկնի, միայն երկրորդ դրվագը հիմք համարեց. «Եթե նույնիսկ նույն ընտանիքի անդամներ են գնում մեքենայով, նրանք պետք է դիմակներ կրեն, հակառակ դեպքում ցանկացած ստուգման ժամանակ մեքենայի ուղեւորները կասեն, որ իրենք մերձավոր ազգականներ են...»: Բայց երեւի չհասկացավ, որ սա տարբերակներից վատթարագույնն է: Այսինքն, երկրի փոխվարչապետի աթոռին նստած եւ կորոնավիրուսի դեմ պայքարը ղեկավարող անձն այսպիսով խոստովանեց, որ ողջ «պարետանոցով» եւ կառավարությունով պատկերացում անգամ չունեն, թե ինչպես կարող են պարզել՝ մարդիկ իրար բարեկա՞մ են, թե՝ ոչ: Հուշենք. քաղաքացիներին պարտադրել ենք փաստաթղթեր ունենալ: Անձնագրերում ֆիքսվում է ամուսնությունը, ծննդյան վկայականներում՝ ովքեր են ծնողները: Այսինքն, ամեն մի «մենթ» կարող է տեղում պարզել՝ մեքենայում բարեկամներ են, թե՝ ոչ: Իհարկե, այստեղ կարելի է հազար ու մի ենթադրություն հայտնել, թե այս պարզագույն իրավիճակում ինչու են հայտնի կենդանու համառությամբ քաղաքացիներին տուգանում՝ մեքենայում հարազատների  հետ դիմակ չդնելու պատճառով: Սակայն այլ կողմից նայենք. եթե նման  պատասխան են տալիս, մնում է ենթադրել՝ երեւի պատկերացում էլ չունեն քաղաքացիների ազգակցական կապերը պարզելու հիշատակված տարրական ձեւերի մասին: Բայց եթե այս մակարդակն է, էլ ինչպե՞ս են այնպիսի խնդիրներ լուծելու, ինչպիսին  կորոնավիրուսի դեմ պայքարն է: Չնայած, նայելով աշխարհում Հայաստանի կորոնավիրուսային դիրքերին, պարզ է դառնում, որ նման խելքով հազիվ էլ այդքան «պայքարեն»:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում