Անհասկանալի է Երկրապահի լռությունը. Վահագն Չախալյան

Արխիվ 16-20

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ, որպես ջավախահայ գործիչ, որպես հայ եւ վրացական համերաշխության կայացման ու ամրապնդման ակտիվ մասնակից, զգուշացրել էր, թե ցանկացած հնարավոր թուրքական ռազմական ներկայություն վրաց-ադրբեջանական սահմանին իրենց կողմից դիտվելու է որպես ոչ միայն վրացահայության եւ համայն հայության, այլեւ հենց վրացիների նկատմամբ դավ: Թե ինչ է կատարվում այս ուղղությամբ, եւ ինչով է պայմանավորված նման մտահոգությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:

- Իմ հայտարարությունը նախազգուշացնող բնույթ ունի, որը պայմանավորված է որոշակի մտահոգություններով: Այլ փակագծեր չեմ ցանկանում բացել, միայն հորդորում եմ Թբիլիսիի մեր գործընկերներին բացառել նման արկածախնդրությունը:

Իսկ ի՞նչ կասեք հայ-ադրբեջանական սահմանում վերջին օրերին առկա լարվածության մասին:

Գոնե մեզ համար սպասելի էր այս ամենը եւ անակնկալ չէր: «Կամքը» երեկ հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է բողոքի բոլոր ակցիաները` մինչեւ անդորրի վերականգնումը սահմանում: Մենք նաեւ կոչ ենք արել` համահայկական կամավորականների զինվորագրման եւ պատրաստակամություն հայտնել տեղափոխվել դեպի մարտական գործողությունների դաշտ:

Այսինքն` անում եք այն, ինչը չարեց Երկրապահ կամավորական միությո՞ւնը:

Մեզ համար շատ անհասկանալի է  երկրապահի այսօրվա լռությունը: Մի մտահոգություն էլ կա` արտակարգ դրության երկարացման հետ կապված: Եթե հանկարծ ընդհարումները վերաճեն, Աստված ոչ անի, լայնամասշտաբ պատերազմի, այդ դեպքում ինչպե՞ս ենք կարողանալու կազմակերպել մեր ժողովրդին, աշխարհազոր ձեւավորել: Այս առումով շատ խոչընդոտներ կան` տեղաշարժի եւ այլնի հետ կապված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում