ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ ԵԿԵՂԵՑԻ» ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ
Արխիվ 16-20Անվտանգության մասնագետ Անդրանիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
– Թե չգիտեիք, էս էլ իմացեք:
Հայաստանում «Կյանքի խոսք եկեղեցի» աղանդավորական կառույցը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից: Ունի ավելի քան 25.000 հետեւորդ Հայաստանում եւ կրկնակի շատ հետեւորդ ամբողջ աշխարհում (միայն հայերը): Հեղափոխության օրերին դա հիմնական մասսան էր, ովքեր դուրս էին գալիս փողոց փակելու ու անհնազանդության ակցիաներ անելու, իսկ մենք` հուսալքված, անտեղյակ ժողովուրդս, չիմանալով այդ մասին, գնում հետները շարք էինք կանգնում ու գոռում «Քայլ արա, մերժի՛ր Սերժին»: Այդպես փողոցներում 25.000-ը դառնում էր 100.000, հետո 500.000 ու տենց օրերից մի օր Սերժը հրաժարական տվեց: Լավ կերանք, խմինք, ազգովի քեֆ արեցինք, բայց էդ պահին տաք էինք, հլը չգիտեինք, որ էդ օրվա ուրախացածներս, հետո պտի կատիկներիս մնա: Ինչեւիցե, ասի իմանաք, որ էլ չզարմանաք, թե Փաշինյանը ինչի է Վահե Պետրոսյան «շեյր» անում:
Հ.Գ. - Փաշինյանը 25.000 հոգի ունի, որ ինչ էլ անի, իրենք հլու-հնազանդ պատրաստ են դուրս գալ փողոց, միտինգ անեն ու հաստատեն Փաշինյանի իշխանությունը: Այնպես, որ էս անգամ դուրս գալուց, իմացեք թե ում կողքն եք գնում կանգնում:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

