Իջևանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն. Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը
Արխիվ 16-20Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն իր էջում գրում է.
«Հարգելի ԶԼՄ գործընկերներ,
Առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը: Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը, մանրամասները՝ առաջիկայում»

