Ինչու հայ-ռուսական հարաբերություններն ամենեւին էլ փայլուն չեն. Արման Ղուկասյան

Արխիվ 16-20

Թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ նշում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն փայլուն կարգավիճակ, սակայն մենք տեսնում ենք, որ երկու կողմից էլ կան ազդակներ, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:

«Կան մի քանի ազդակներ, որոնք հուշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ փայլուն չեն: Նախ, դա ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպն էր: Երկրորդ ազդակն այն է, որ հայկական տեղեկատվական դաշտում, մանավանդ իշխանական ԶԼՄ-ների, COVID-ի դեմ պայքարում ՌԴ կողմից ցուցաբերվող օգնությունը ներկայացվում է իմիջիայլոց, առանձնահատուկ նշելով Լիտվայի եւ Լեհաստանի օգնությունը: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը մեր կողքին է եղել համավարակի դեմ պայքարի գրեթե առաջին օրերից ու մեկ անգամ չէ, որ աջակցել է Հայաստանին: Իսկ ամենաթարմ ազդակն այն է, որ հայկական կողմը հրաժարվեց ատոմակայանի վերակառուցման համար ռուսական վարկից»,- թվարկեց Ղուկասյանը:

Նա հատուկ ընդգծեց, որ չի պատրաստվում գնահատական տալ իշխանության այս քայլերին, սակայն արձանագրում է այն ամենը, ինչը վկայում է, որ Երեւանի ու Մոսկվայի միջեւ «արշալույսները խաղաղ չեն»: Մշտապես կապի մեջ գտնվելով ռուսաստանցի իր գործընկեր-փորձագետների հետ` Արման Ղուկասյանը նշեց, որ ակնհայտ է, որ Մոսկվային այսօր երկու բան է անհանգստացնում հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում: Նախ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն առնչվող քրեական գործերն են: Բանախոսը, որպեսզի իր բառերը մանիպուլյացիայի չենթարկվեն հատուկ շեշտեց՝ որեւէ մեկը չի ասում, որ ռուսական կապիտալով ընկերությունները Հայաստանում օրենքից վեր են ու կարող են կոռուպցիայով զբաղվել: Եվ եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն.
«
Բայց արդեն շուրջ երկու տարի է այս քրեական գործերը օդում կախված են եւ դրանց շրջանակներում դեռեւս չկան պատժվածներ: Ինչո՞ւ չկա հանգուցալուծում, ինչո՞ւ չեն ասում մեղավորների անունները, իսկ գուցե այս ամենը այս ընկերությունների իմիջին հարվածելու փորձ է՝ սրանք հարցեր են, որ արդեն երկու տարի է օդում կախված են»,- նշեց նա:

Ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար նաեւ մեր երկրում գործունեություն ծավալող արեւմտյան կենսաբանական լաբորատորիաների խնդիրը: Կոնկրետ Հայաստանում, հիշեցրեց բանախոսը, դրանք տասն են. «Լաբորատորիաների խնդիրը անվտանգության խնդիր է: Պաշտոնական տվյալների համաձայն դրանք հիմնադրվել են Պենտագոնի գումարներով եւ սա չի կարող հարցեր չառաջացնել: Եվ երբ մեր դաշնակից երկիրը ցանկություն է հայտնել ծանոթանալ կենսալաբորատորիաների գործունեությանը, մենք, կարծես թե, դեմ չենք եղել դրան եւ նույնիսկ համաձայնագիր էր նախապատրաստվում, սակայն այս մայիսին Երեւանը հայտարարեց, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին եւ մուտքը լաբորատորիաներ հետաձգվում է անհասկանալի պատճառներով: Կրկնում եմ, անկախ խոսքերից, փաստը մնում է փաստ՝ դրանց գործունեությունը ֆինանսավորում է Պենտագոնը, իսկ դա ոչ միայն խնդիր կարող է առաջացնել Հայաստանի համար, այլեւ տարածաշրջանի»,- ասաց նա:

Այսպիսով, հավելեց ՀԱՍԱԿ նախագահը, հայ-ռուսական հարաբերություններում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, դրանք հաստատ փայլուն չեն, ինչի մասին վկայում են թե՛ ՌԴ-ից ստացվող ազդակներն ու թե՛ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, եւ իշխանությունների քայլերը միշտ չէ, որ համընկնում են իրենց հայտարարությունների հետ:

«Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է հաշվի առնվեն երկու երկրների շահերը եւ այդ հարաբերությունները պետք է հավասար հիմքով կառուցվեն: Բայց եթե արվում են միայն հայտարարություններ ու դրան զուգահեռ սխալ քայլեր, ապա այդ հարաբերությունները չեն կարող լինել լավը ու փայլուն: Երկկողմ հարաբերությունների օրակարգում Հայաստանը պետք է լինի թափանցիկ եւ իր խոսքերը համապատասխանեցնի իր քայլերին»,- հավելեց Ղուկասյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում