Թուրքական կապիտալը Լիդիանում
Արխիվ 16-20- Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել է ու անցել իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը։ Մինչ այդ, մայիսի 4-ին Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարանը երկու որոշում է կայացրել, որով Լիդիանի երկու պարտատեր ընկերությունների համար (Limited Ab Svensk Exportkredit (ներկայացուցիչ` ING Bank N.V.) և Caterpillar Financial Services UK) վերացվել է նախկին սահմանափակումը, և այս ընկերությունները կարող են իրացնել Լիդիանի պարտավորությունների գծով իրենց իրավունքները, օրինակ՝ հետ պահանջել իրենց գույքը: Հորդորում ենք այս ծրագրի մեջ դեռևս մնացած ներդրողներին դադարեցնել իրենց մասնակցությունը:
- Լիդիանի նկատմամբ գույքային (բաժնետիրական) պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլև փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։ Այս փաստը հատկապես հետաքրքիր է այն առումով, որ Լիդիանը մշտապես Ամուլսարի պահպանության համար պայքարող քաղաքացիների նկատմամբ ատելություն էր տարածում՝ մեղադրելով Թուրքիայի և Ադրբեջանի շահերը ներկայացնելու մեջ, այնինչ ինքը թուրքական կապիտալ է ներգրավել:
- Ծավալուն լրագրողական հետաքննությունը հրապարակել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության պաշտոնական նամակագրությունը, որը բացահայտում է դառնում Մեծ Բրիտանիայի դերը Ամուլսարի գործընթացներում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

